15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ… ՛՛

Այսօր Ազգային ժողովի նիստում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակեց անդրադառնալ “խարդախ դատախազ” Աղվան Հովսեփյանին: Նրան փորձեց առարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, որ վիրավորանքներով չխոսի:  “Դուք դատախազի փոխարեն մի վիրավորվեք”,-ասաց Փոստանջյանը`ավելացնելով, որ ինքը իրավաբան է, եւ լավ  գիտի, թե որն է վիրավորանքը:  Ըստ Զ. Փոստանջյանի, կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի […]

Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը /վիդեո/

“Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությունն ահազանգում է, որ 3 տարեկան Իգոր Զաքիյանին տեսողության կորստի վտանգ է սպառնում․ նրա մեկ աչքը արդեն չի տեսնում, իսկ երկրորդը՝ գնալով կուրանում է: Երեխայի փրկության համար արտերկրում անհրաժեշտ է թանկարժեք վիրահատություն: Գումարի հայթայթման հարցում Իգորի ծնողները հայցում են բոլոր ոչ անտարբեր մարդկանց աջակցությունը: Հեռախոս՝ /+37494/ 38-18-04: Երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով “Կոնվերս” […]

“Այս կառավարությունը վարում է թալանչու քաղաքականություն”. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասվող թանկացումների և կառավարության վարած քաղաքականության մասին: Ըստ դաշնակցական պատգամավորի` կառավարության ներկայացրած նոր ծրագիրը լի է բացթողումներով և հերթական դեմագոգիկ քայլն է ՀՀ վարչապետի կողմից. “Պաշտոնատար անձը երբ հրապարակային խաբում է իր երկրի քաղաքացուն, սա ուրեմն տանում է դեպի դեգրադացում: Եվ սա չի […]

Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել …

“Բարև Երևան” դաշինքի ավագանի Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեղադրական հայտարարությանը,ըստ որի  Րաֆֆի Հովհաննիսյանը խախտելով փակ հանդիպման սկզբունքները աղավաղված ձևով մեջբերումներ է արել իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: ԲՀԿ խոսնակը սպառնացել էր հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ […]

Լյուքս Ստեփանյանի սպանության հետ անմիջական առնչություն ունեցողների հարցը կտեղափոխվի քրեական դաշտ. ՊՆ

ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունները կապված են վերջին դեպքերի հետ: Աշխատանքից ազատվել են Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության հետ առնչություն ունեցող հրամանատարներ, տեղակալներ, ծառայության պետեր: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ աշխատանքից ազատվել են 4-5 հոգի, սակայն քանի որ դեռևս աշխատանքից հեռացման հրամանները չկան, անունները Հովհաննիսյանը չի հրապարակում: Նրա խոսքով` […]

Ամռան առաջին ամիսը ` զով և տեղումնառատ

Օդերևույթաբանները արդեն կանխատեսումներ են անում հունիս ամսվա եղանակային փոփոխությունների համար:Փաստորեն նախորդ տարիների համեմատ սպասվում է բավականին զով և տեղումնառատ եղանակ: Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև […]

Սամվել Ալեքսանյանի եւ Հասմիկ Պողոսյանի ծաղկային պատմությունը /վիդեո/

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերքեց այն տեղեկությունը, որ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն ծաղկեփունջ է նվիրել: “Նախ պետք է այդ լրատվամիջոցին հարցնել, թե որտեղից այդ ինֆորմացիան”,-ասաց նախարարն ու ավելացրեց` ցավոք սրտի, չի տվել: Սպասում էր արդյո՞ք նախարարը օլիգարխից ծաղիկներ, դիտեք տեսանյութում:

Լուլուն` Ծառուկյանին էլ, վարչապետին էլ /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը չի դիտել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ տեղի ունեցած ”կերուխումի” տեսանյութերը: Henaran.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ միտումնավոր չի դիտել: Հաղորդավարուհին վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակ առ ժամանակ փորձում է լավ բան անել, սակայն չի ստացվում: ”Ոչ թե չի ստացվում, այլ ստացվում է այնքանով, որքանով: […]

Քաղաքական զբոսանք. օրվա կադր /վիդեո/

Մայիսի 20-ին, Ազգային ժողովի նիստից հետո Բաղրամյան փողոցով քաղաքական զբոսանքի էին դուրս եկել ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Հավանաբար աշխատանքային ծանր օրվանից հետո վեր էին լուծում խորհդարանական անցուդարձը: Ի դեպ, Դեմիրճյանը զբոսնում էր թիկնապահով: Վաղուց ՀԱԿ-ում քաղաքական զբոսանքներ չեն անում: Այս անգամ այն խիստ սահմանափակ մասնակցությամբ էր: 

՛՛Ժառանգությունն՛՛ էլ բացահայտելու բան ունի. այսուհետ զգույշ կլինեն ԲՀԿ-ի հետ

”Քանի որ ես չեմ ձայնագրել, ի տարբերություն ”Բարգավաճ Հայաստանի”, մենք գաղտնի ձայնագրությամբ չենք զբաղվում, ես բառացի չեմ կարող վերարտադրել, թե ինչ են խոսել իրենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` մեկնաբանելով zham.am-ում հրապարակված Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի զրույցը: Խոսնակն ասաց, որ ինքը կարող է մեկնաբանել զրույցի ընդհանուր բովանդակությունը: ”Կոնտեքստի պահով կարող եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված