15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Մայիսի 20-ին, ժամը 12.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ ավտոբուսի մեջ, հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայ գիտնականներն առաջարկում են անցում կատարել արեւային էներգիայի կիրառմանը

Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը ի դեմս հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի` բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ կոչ է արվում որպես էներգիայի  ստացման աղբյուր անցում կատարել էներգիայի ստացման այլընտրանքային` հելիոֆիկացման մեթոդին: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հելիոֆիկացումն ուղղված է` լուծելու Հայաստանի էնեգետիկ խնդիրները գազի գների թանկացման պայմաններում: […]

Պաշտոնանկությունները ՊՆ-ում սկսվել են

ՀՀ ՊՆ  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանությանը անպայման հաջորդելու են պաշտոնանկություններ: Ով պատասխան կտա այս սպանության համար և ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոնին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. “ ՀՀ դատախազությունը բացահայտել է այս գործը, անշուշտ պաշտոնանկություններ կլինեն, արդեն իսկ համապատասխան պաշտոններից ազատված մարդիկ […]

Սյունիքի մարզպետին առաջխաղացո՞ւմ է սպասվում

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս մտերիմների շրջանում ակնարկել է, որ հնարավոր է պաշտոնի առաջխաղացում ունենա: Թե կոնկրետ` որտեղ, Սուրիկ Խաչատրյանը չի մանրամասնել: Մարզպետն ասել է, որ Սյունիքը շատ է սիրում եւ որտեղ էլ լինի` էլի “սյունեցու հոգսն իրենն է”: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Արարատի մարզպետների փոփոխության […]

Հավաքվենք, դիմենք նախագահին` չի ցանկանում գնալ հայրենիքից /վիդեո/

Գազի սակագնի մոտալուտ թանկացման գործընթացը ցայտնոտի մեջ է գցել մանր ու միջին ձեռնարկատերերին: Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը պատրաստվում է իր շուրջը համախմբել Հայաստանում գործող մանր ու միջին գործարարությամբ զբաղվող ձեռնարկատերերին. “ Պատրաստվում եմ դիմել մեր բիզնեսի ներկայացուցիչներին, որ հավաքվենք, միասին դիմենք մեր նախագահին ու կառավարությանը, հանդիպենք ու էս հարցերը քննարկենք, քանի որ սա ստրատեգիական խնդիր է […]

Հայտնաբերվեց 23-ամյա աղջկան առանձնակի դաժանությամբ սպանած եւ հրկիզած երիտասարդը /վիդեո/

Մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ […]

Փաստորեն, Պարույր Սեւակն է հիմնադրել

“Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել: “Բարեւի” չիրականացած հեղափոխության մարտիկը հիշել է բանաստեղծ Պարույր Սևակին, թե բանաստեղծը “Բարև”-ի հեղափոխության հիմնադիրներից է: Փաստորեն Սեւակն էլ է մասնակցել Բա՛րեւի հեղափոխությանը – Բա՛րեւ, – Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքված անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։ Եվ կուզենայի՜, Շա՜տ […]

Արուսյակը կգնա ոստիկանապետի դուռը եւ ինքնասպան կլինի /վիդեո/

Արուսյակ Սահակյանը պարբերաբար կառավարության շենքի դիմաց  է գալիս բողոքելու` “արդարությունը վերականգնելու” : Տիկին Արուսյակն այրի է` յոթ երեխաների մայր : Տան միակ աշխատող ձեռքը տղան էր, որն էլ իր հերթին երկու անչափահաս  երեխաների հայր է: Մայրը պնդում է, որ յոթ ամիս առաջ իր որդին անարդարության զոհ է դարձել` անհիմն կալանավորվել է. ” Տեր չունենք, թիկունք չունենք: […]

Հուսահատ են

Մայիսի 16-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին էլիտար շենքերի սեփականտիրոջից “գցված” քաղաքացիները: Պարզվել է, նրանք բնակարանների մոտ 80 տոկոս արժեքը վճարել են, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել: Քաղաքացիները նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: “ՀՀ Նախագահ՝ պարոն Ս. Սարգսյանին Մեծարգո պարոն Նախագահ, Նամակը Ձեզ է հասցեագրված Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի 2-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված