11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը 7 մանդատը վերցրեց ու հիմա միայն տրիբունայում է խոսում /վիդեո/

”Նախորդ տարի նոյեմբերին անդամակցությունը դադարեցրել ենք, որովհետեւ սխալ ճանապարհ ընտրեցին: Դաշինքի հիմնական փաստաթղղթում գրված էր սահմանադրական կարգով գնալ արտահերթ նախագահական ու պառլամենտական ընտրությունների, սակայն դա սպառել է իրեն, մենք ինչ ունենք այնտեղ անելու”,-Henaran.am-ի զրույցում ասաց ”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը` խոսելով ՀԱԿ դաշինքից դուրս գալու իր դրդապատճառների մասին:  

”Մենք դեմ էինք ԱԺ-ի մանդատները վերցնել, պետք էր վայր դնել դրանք ու չկորցնել լրջագույն  ժողովրդական զանգված, որը հավատով էր լեցուն, պատրաստ էր գնալ լուրջ քայլերի, բայց չարեցին, յոթ մանդատ վերցրեցին, հիմա միայն տրիբունայի մոտ խոսում են”,-հավելեց նա:

Մարգարյանը ողջունում է ՀԱԿ դաշինքը պահպանելու Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի ջանքերը, սակայն նրանց միանալու մտադրություն չունի: ”Սոս Գիմիշյանին ես հարգանքով եմ վերաբերում, բայց ասել եմ` ձեզ կանաչ ճանապարհ, այդ փոքր խմբի դաշիքնում լինել մենք չենք պատրաստվում”:

Մարգարյանին բավական զայրացրեց ”Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանի խոսքերը, թե ընդդիմությունը փլատակների տակ է:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ