08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է. կառավարությունից պարզաբանում են

Henaran.am-ը փորձեց Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվել , թե ինչ է նշանակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած երեկվա հայտարարությունը, թե մինչեւ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ավարտը մարզպետը վայր է դնում իր լիազորությունները, քանի որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մարզպետարանից չկարողացան մեկնաբանել հայտարարության հակասությունը, նաեւ չկարողացան նշել, թե ով է այս պահին Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը:

Կառավարության նիստի առաջիկա օրակարգում, ըստ մեր աղբյուրների, ընդգրկված չէ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը: “Նա աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել, եւ կառավարությունը չի կարող քննարկել դիմումը”,-նշեց Henaran.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը կառավարությունում եւս լուրջ չի ընդունվում եւ փաստացի Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ մարզպետ:

Մեր աղբյուրի պարզաբանմամբ, կառավարությունը կարող է պաշտոնանկ անել Սուրիկ Խաչատրյանին, բայց քանի որ հարցը իրավական ոլորոտում է, առայժմ չեն ուզում սեփական նախաձեռնությամբ հանդես գալ:

Որոշ տեղեկություններով, հինգշաբթի կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սուրիկ Խաչատրյանի ճակատագիրը քննարկվելու է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ