21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գույք մանկապարտեզներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։
2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ,  սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակներ և այլն։ Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ և  խոհանոցային պարագաները. մասնավորապես՝ 1894 հատ տարբեր տարողության արծնապատ կաթսաներն ու թեյնիկները, ինչպես նաև գդալների 274 հավաքածուն՝ յուրաքանչյուրը 12 հատ պարունակությամբ։ Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաև արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ