03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի հոբելյանական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5-ին ժամը 16։00-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցոլ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հովանավորությամբ։ Ճանաչված նկարիչը ցանկություն է հայտնել հոբելյանը հայրենի Վանաձորում նշելու և տրամադրել է 118 աշխատանք։ Ցուցահանդեսին կներկայացվեն հիմնականում վերջին 5 տարիներին արված աշխատանքները, որոնց […]

Ադրբեջանի գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ պնդելով, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, […]

Ջերմուկում պղծել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ․ «Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր […]

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ավելի քան 500 քաղաքացու զրկել են սոցիալական երաշխիքներից․ ՀՀԿ Հանրային ընդունարան

ՀՀԿ Հանրային ընդունարանի աշխատակազմի կողմից դիմում է ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացու խնդրանքով։ Քաղաքացու որդին, մասնակից լինելով 44-օրյա պատերազմին` ստացել է վիրավորում:   Մասնավորապես` կրծքավանդակի ծանր վիրավորում, կոնքի ոսկրերի, նստանյարդի վնասվածք։ Ունենալով քայլքի հավասարակշռության խանգարում, մկանային թուլություն, բժշկասոցիալական փորձաքննության համակարգման բաժինը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ծանր վիրավորումներ ստացած քաղաքացուն հաշմանդամ չի ճանաչել։ […]

Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]

Արցախցի պատգամավորները միջնորդել են՝ վերանայելու Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։   Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության […]

Քաոսը տիրում է Հայաստանում: Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար. Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քաոսը տիրում է Հայաստանում։   Չկա քաղաքական միտք, հետեւաբար նաեւ քաղաքական բանավեճ։ Բովանդակություն գրեթե չկա, ձեւ՝ ինչքան ուզես։ Փոխարենը հայհոյանքի ու սենսացիայի պակաս չկա։ Ով ասես քաղաքական հայտ է ներկայացնում, կարեւորը կարմիր գծեր հատելն ու սկզբունք չունենալն է։   Չափ ու սահման չկա, մեծ […]

Հայաստանում որոշ ուժեր տառապում են քրոնիկ ռուսաֆոբիայով. «Թարմ ուղեղով»

Այսօր Հայաստանում կան շրջանակներ, որոնք ոչ թե մտահոգ են Հայաստան-Արցախի հարցով, այլ տառապում են քրոնիկ ռուսաֆոբիայով: Պետք է գիտակցել, որ Արցախի հարցը հայ ժողովրդի հարցն է: Անթույլատրելի է գերակա համարել օտարի շահը, անկախ այն բանից դա ռուսական է, իրանական, թե արևմտյան: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է՝ որքան էլ շատերի համար հաճելի չէ, […]

Չեք հավատա, բայց անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանում»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Չեք հավատա, բայց Վարշավայից Ժնեւ թռնող ինքնաթիռը բաց թողեցի եւ անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանումՀամապատասխան գեյթի մոտ կանգնած տղամարդը շատ խիստ տոնով ինձ ասաց՝ Mam, ինքնաթիռի դռները փակվել են, չեք կարող գնալ։ Դե՝ ես էլ հո կյանքս չէի պատմելու:)»։

Չավուշօղլուն՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա գործընթացների մասին

Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։   Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ժամանակ պատրաստվում է իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված