Կառավարության նիստը՝ ուղիղ
Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ կայքի աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր՝ սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ […]
2018 թվականին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին 2018-ի օգոստոսի 17-ին բացատրում էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ […]
«Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի թերթի աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։ Արդեն տեղեկացրել ենք, որ […]
Արցախն աղետած, նաև ամբողջ Հայաստանն աղետող չարաբաստիկը, որ դեռևս վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ թքած ունենալով ամենի վրա, ստորագրելու է ևս մեկ փաստաթուղթ: Գործնականում նրա ասածը նշանակում էր՝ Արցախը ամբողջապես ադրբեջանական ճանաչելու մասին պաշտոնական մեսիջ՝ իր սիրելի գործընկեր Ալիևին: Ցինիզմի կուլմինացիան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ դա անելու է […]
Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թշնամական վերջին ագրեսիայի մեկնարկից անցել է արդեն գրեթե 3 օր եւ 11 ժամ։ Արդեն երեք օր տարբեր հարթակներում, լրահոսում հրապարկվում են լուսավոր դեմքերի լուսանկարներ, նահատկության մասին կարճ հաղորդագրություններ։ Բազմաթիվ սահմռկեցուցիչ նյութեր են վխտում համացանցում։ Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում։ Հրապարկված երկու ցավալի թվերը […]
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում «ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։ Նրա խոսքերով, «վստահելի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի իրականացնի ՀՀ ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու Ադրբեջանի անօրինական հավակնությունները»։ Այս հայտարարությունից, ինչպես […]
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում Լեռնային Ղարաբաղում», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
























