«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե «Վարդան Օսկանյանը և մյուսները իրենց ժառանգություն են թողել կապիտուլյացիոն փաստաթուղթ»։ Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրել է իր արձագանքն այդ հայտարարությանը։ «Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ […]





































