Միքայել Արզումանյանը կյանքի լավագույն տարիները ներդրել է Արցախի բանակաշինության մեջ. Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել գեներալին
Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։ «Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից […]





































