18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արյան հոտ է փչում` “առանց տաքգլուխ” որոշումների

Թեեւ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չկա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ եւ մարզպետի հայտարարությունն էլ մինչեւ սպանության գործով նախաքննության ավարտը լիազորությունները վայր դնելու մասին, կառավարությունում “զրոյական” նշանակություն են տալիս, այդուհանդերձ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար շարունակվում են անուններ շրջանառվել: Հավակնորդների ցանկում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր, ԶՊՄԿ տնօրենի որդու` Վահե Հակոբյանի անունը: Վերջինիս հետ անձամբ […]

Քշիշտոֆ Զանուսսին Հայաստան է գալիս

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի եւ “Հայ Արտ սինեմա”-ի համատեղ իրականացրած “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում” շարունակվում է անվանի արվեստագետների վարպետության դասերի շարքը. հունիսի 6-ին Հայաստան է ժամանում լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին: Զանուսսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի “Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում”` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ […]

Եղանակը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել

Եղանակը Հայաստանում շարունակում է անակնկալներ մատուցել: Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-9-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը՝ 7-ի ցերեկը և 8-ի գիշերը, կնվազի 4-5 աստիճանով: Հունիսի […]

Ժայռաբեկորի տակ մնացած երիտասարդի ծնողները դեմ են եղել այդ աշխատանքին

Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում “Խաչաղբյուր-2” ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք […]

Սյունիքի մարզպետը այդպիսին չի եղել՝ դարձել է. ազատամարտիկը ճանաչել է Բուդաղյան եղբայրներին /վիդեո/

“ Ընդհանուր բանակի մթնոլորտը ստիպեց դուրս գալ զինվորական համակարգից: Դեռ 6 տարի էլ ունեի, որ թոշակի անցնեի, բայց էլ չէի կարող: Հիմա էլ ստեղ եմ ու էլի պայքարում եմ”,-  Henaran.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նա կրկին նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում՝ դժգոհում է ազատամարտիկների ծանր կենսապայմաններից: Անկախության բանակի զինվորը վրդովված է: […]

ՀԱԿ-ը 7 մանդատը վերցրեց ու հիմա միայն տրիբունայում է խոսում /վիդեո/

”Նախորդ տարի նոյեմբերին անդամակցությունը դադարեցրել ենք, որովհետեւ սխալ ճանապարհ ընտրեցին: Դաշինքի հիմնական փաստաթղղթում գրված էր սահմանադրական կարգով գնալ արտահերթ նախագահական ու պառլամենտական ընտրությունների, սակայն դա սպառել է իրեն, մենք ինչ ունենք այնտեղ անելու”,-Henaran.am-ի զրույցում ասաց ”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը` խոսելով ՀԱԿ դաշինքից դուրս գալու իր դրդապատճառների մասին:   ”Մենք դեմ էինք ԱԺ-ի […]

Հասմիկ Պողոսյանը պատասխանում է Դավիթ Հարությունյանին /վիդեո/

Հունիսի 3-ին  Ազգային ժողովում ”Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության ժամանակ մշակույթի նախարարի զեկույցից հետո  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը բարձրաձայնեց պատմամշակութային հուշարձանների վտանգման խնդրի մասին: Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ Սանահինի վանքի վրա աճած բուսականությունը բավականին թանկ է նստելու, ինչպես նաեւ Գոշավանքում Պողոսի խաչքարն է ծռվել՝ թողտվության արդյունքում:  Henaran.am-ը այս խնդրի շուրջ փորձեց […]

Չեխուհին միանգամից հինգ երեխա է ունեցել (վիդեո)

Չեխուհի 23-ամյա Ալեքսանդրա Կինովան միանգամից հինգ երեխա է ունեցել: Մինչ երեխաների ծնունդը մեկուկես ամիս կինը հիվանդանոցում է եղել` բժիշկների հսկողության ներքո: Ծննդաբերությունն անցել է առանց դժվարությունների: Մայրը և երեխաներն իրենց հրաշալի են զգում:  Երեխաներից չորսը տղաներ են, մեկը` աղջիկ: Նրանց անվանել են` Ալեքս, Դանիել, Մարտին, Միխայիլ և Թերեզա:  Ալեքսանդրան լրատվամիջոցներին ասել է, որ շատ ուրախ […]

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է. կառավարությունից պարզաբանում են

Henaran.am-ը փորձեց Սյունիքի մարզպետարանից հետաքրքրվել , թե ինչ է նշանակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած երեկվա հայտարարությունը, թե մինչեւ հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության գործի նախաքննության ավարտը մարզպետը վայր է դնում իր լիազորությունները, քանի որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մարզպետարանից չկարողացան մեկնաբանել հայտարարության հակասությունը, նաեւ չկարողացան նշել, թե ով է այս պահին Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը: […]

Կրկին ”ատկատնե՞ր” . ՎՊ-ն պատրաստվում է նոր հրապարակումների /վիդեո/

Վերջերս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողներին ներկայացրեց ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ ճանապարհային խոշոր շինծրագրում իրենց կողմից արձանագրված խայտառակ խախտումները:  Henaran.am-ն Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում էլ որ ոլորտներում է Վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ անելու: ”Ամբողջ շինարարության ոլորտը: Այս պահին նայվում է առողջապահության համակարգի շինարարությունը, քաղաքաշինության, մարզպետարանների, տրանսպորտի և կապի նախարարության, սոցներդրումների հիմնադրամի. օպերատիվ հսկողության առումով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված