Ով կմասնակցի “ոսկյա թոռնիկի” բարձին. Հրապարակ
“Հրապարակ”-ի տեղեկություններով դեռ “օֆիցիալ” չեն նշել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի համատեղ թոռնիկի ծննդյան “առիթը”: “Էս մի քանի վախտն անցնի, ԳՄ-ով-բանով գնանք, մի տեղ նստենք, նշենք”,- ասել էր Հովիկ Արգամիչը:
Ովքե՞ր են մասնակցելու “ոսկյա թոռնիկի” “բարձին”` միայն ՀՀԿ ԳՄ-ն, խորհո՞ւրդը, թե՞ ֆրակցիան եւս:
ՀՀԿ-ում դեռ չգիտեն, չգիտեն նաեւ` ԲՀԿ-ից մասնակցություն կլինի՞, սպասում են Սերժ Սարգսյանը Գերմանիայից վերադառնա` “տեսնեն ինչ են անում”:
Թերթը հիշեցնում է, որ Գ. Ծառուկյանի դուստրն ու Հ. Աբրահամյանի միակ որդին ունեցել են անդրանիկ զավակը` Հովիկ Աբրահամյանին, որը 3-րդ թոռ-Հովիկն է գերդաստանում :
Մանրամասները թերթի այսօրվա համարում: