20 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նույն ձեռագրով, ինչ-որ Վահե Ավետյանին

2013 թ. հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած հայտնի միջադեպի զոհերից մեկը Հայրենիքի պաշտպանության գործին իր կյանքով նվիրված հերթական հայորդին է` զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը:   Դեռ չի լրացել քրեական բարքերի վրա հիմնված համակարգին զոհ գնացած զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, երկու մանկահասակ երխաների հայր Վահե Ավետյանի` առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքի մեկ տարին: […]

Փոստանջյանը հանցագործության մասին դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է`  ”ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Երեւան, Հայաստանի Հանրապետություն Շուրջ  մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել […]

Լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է՝ դատարանը քննության առավ լրագրողի դիմումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ”Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում քննության առավ ”Ազատություն” ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դիմումը: Լրագրողը դիմումում նշել էր, որ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը դատական նիստից հետո դատական կարգադրիչների ներկայությամբ անպատիվ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին՝ […]

Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում

Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:  Այցելության ընթացքում պարզվեց, որ  թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ […]

Սենսացիա է սպասվում. կհրապարակվի առնվազն 20 պատգամավորի անուն /վիդեո/

”Հայրենիք և պատիվ” կուսակցության նախագահ, ”Հակակոռուպցիոն” կենտրոնի խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը շուտով հրապարակելու է այն պատգամավորների ցուցակը, ովքեր ընդգրկված են կոռուպցիոն գործընթացներում: Այս մասին Մարգարյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:  Նա նշեց, որ այդ ցուցակում առնվազն քսան պատգամավորի մասին է պատմվելու: Մարգարյանը չասաց, թե որ  խմբակցություններում են ընդգրկված այդ պատգամավորները, հորդորեց սպասել: Հարցին, թե երբ կհրապարակի […]

Հայաստանի բուհերը ”Տեմպուսի” շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է  աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը դրական է գնահատել “Տեմպուս” ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: “Տեմպուս” միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում […]

Ազատամարտիկները կգիշերեն Ազատության հրապարակում /վիդեո/

Ազատամարտիկները պատրաստ են տեր կանգնել իրենց իրավունքին: Այս անգամ նրանց պայքարը ոչ թե թշնամու դեմ է, այլ սոցիալական պայմանների : Այսօրվանից մոտ 30 ազատամարտիկ նստացույց է հայտարարում Ազատության հրապարակում: Ասացին՝ պատրաստվում են այստեղ գիշերել, մնալու են այնքան, մինչեւ ՛՛իրենց լսող լինի՛՛:  Օրեր առաջ ազատամարտիկները նամակ են ուղարկել կառավարությանը, սակայն այն այդպես էլ արձագանքի չի արժանացել: […]

Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում

 Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում ”D” կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։ ”D” կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող ”B” կամ ”C” կարգի վկայական ունեցող վարորդների համար ”Երևանի ավտոբուս” փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն […]

Գույք մանկապարտեզներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, դեռևս 2012 թվականի աշնանը, գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ 2013 թվականի՝ մանկապարտեզները նոր […]

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հունիսի 4-ին՝ ”Համագործակցություն-2013” խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ միջազգային, սոցիալական ծրագրեր, և սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը դրանցից մեկն է։ Մարաթոնի ծրագրերում ընդգրկված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի