06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Որքան էլ այդ կոչերը հնչեն վեհաշուք… ԲՀԿ-ը կգնա՞ Րաֆֆու կլոր սեղանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախընտրում է առաջ չընկնել և աշնանը տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները դեռևս չկանխատեսել:

”Նախ եկեք աշնան գործընթացները հիմա չկանխատեսնեք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է ԲՀԿ-ը վերաբերում ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` համապետական կլոր սեղան կազմակերպելու առաջարկին և արդյոք ԲՀԿ-ը կմասնակցի այդ կլոր սեղանին:

Այնուամենայնիվ, Զոհրաբյանն անդրադարձավ առաջարկին .

”Ես քանիցս ասել եմ, որ մեր երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրների առջև և կլոր սեղաններով, կոնֆերանսներով, սեմինարներով , համազգային հեղափոխության կոչերով, որքան էլ այդ կոչերը հնչեն վեհաշուք, ինչքան էլ բարձրագոչ հնչեն, այդ տարբերակներով, այդ ճանապարհներով հարցեր չեն լուծվի”:

”Երբ որ ”Ժառանգությունը” կլինի, թե որևէ այլ քաղաքական ուժ կլինի, կներկայացնի կոնկրետ քաղաքական օրակարգ, թե ինչպես է տեսնում երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծումը` հստակ առաջարկներով, քայլերով, մենք ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած ռացիոնալ առաջարկ պատրաստ ենք քննարկել և համագործակցել:

”Բարգավաճ Հայաստանը” ոչ թե կոչերի, հայտարարությունների, այլ գործի կուսակցություն է”,-եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, օրերս Հովհաննիսյանը ասուլիսին հայտարարեց, որ աշնանը համապետական կլոր սեղանի է հրավիրում բոլոր քաղաքական ուժերին: 

”Առանց արհեստական վերջնագրեր տալու, եթե մինչև հանրապետության տարեդարձը չլինի այդ նոր քայլը ու հասարակական արտահայտված պահանջ, ես կանեմ իմ առաջարկը: Առաջարկը բավական չէ, ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ, ՛՛Դաշնակցություն՛՛,  ՛՛Նախախորհրդարան՛՛, ոչ կառավարական ու ոչ ընդդիմադիր ՛՛Բարգավաճ՛՛, այո՛, այդքան ընտրագողությունից ու կեղծարարությունից հետո ավելացնում եմ ՛՛Հանրապետական՛՛ և ասում, որ դանակը պետական ոսկորին հասնում է”,-ասել էր նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ