20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռումինիայի էկոնոմիկայի ազգությամբ հայ նախարարը ժամանակին մերժել է Տեր-Պետրոսյանին /վիդեո/

Այսօր Երևանում կայացած հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին Ռումինիայի պատվիրակությունը ղեկավարում էր Ռումինիայի էկոնոմիկայի նախարար ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ իր հոր ծնողները ծնվել են Շապին-Գարահիսարում: ”Մենք բոլորս ցեղասպանության վերապրողներն ու ժառանգորդներն ենք”,-նշեց նա: ”Հոս Հայաստանը  մի ձևով հարազատ չունիմ, ուրիշ ձևով` բոլորը հարազատներս են”,-ասաց նա: […]

Ինչ է արել Ռուսաստանը, որ …

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ծավալուն հարցազրույց է տվել EvrazesNews.ru լրատվականին, որտեղ, ըստ էության, ներկայացրել է ՌԴ վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների առնչությամբ:Հարցազրույցում վերջինս կիսասպառնալից տոնով նշում է, թե ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, Հայաստանն ու Ռուսաստանը առավելապես կառաջնորդվեն սեփական շահերով:Եթե Ռուսաստանում կարծում են, թե այդ դեպքում Հայաստանում խորը ցնցումներ կլինեն, չարաչար սխալվում […]

Ահազանգ քաղաքապետին՝ ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում տարածված հետևյալ երևույթի վրա. այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը: Նա խնդրել է կանխել […]

Հայրիկյանի գործով դատավորը տասը րոպեն մեկ ընդմիջում է հայտարարում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը՝ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը ստիպված է տասը րոպե մեկ մտնել խորհրդակցական սենյակ: Բանն այն է, որ դատարանը քննարկում է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նրեկայացրած միջնորդությունները: Դատավորը մերժեց փորաձարարական, մեքենայի դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունները: Հերթական կենսաբանական փորձաքննություն […]

Հենրիխը լուսանկարվել է նոր խաղընկերների հետ /ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի հետ: Նա նաև լուսանկարվել է ”Բորուսիայի” մարզաշապիկով իր նոր մարզչի` Յուրգեն Կլոպի հետ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը չորս տարվա պայմանագիր է կնքել գերմանական լավագույն ակումբներից մեի հետ: Նա հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:

“Մեզանից մեր ունեցածը խլել են և դեռ մենք շատ շնորհակալ կլինենք, որ դրա մի մասը գոնե տան”

Որքան են հաշվարկվում ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած վնասները եւ ինչ ծավալով և տեսքով կվերադարձվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Արա Պապյանը մատնանշեց, մասնավորապես 2 օր առաջ ամերիկացի պրոֆեսորի իրեն հասցեագրած գրության մեջ գրառված փաստերին համադրված թվերը` “գույքային, բայց ոչ հողի, էդպես շենքերի և մնացածի հետ կապված ամբողջ վնասը ինքը հաշվարկել էր 500 միլիարդ դոլլար: […]

Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանի ամուսինը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 […]

Ասիական զարգացման բանկի փոխնախագահն անդրադարձել է ”Հյուսիս-հարավ” ճանապարհահատվածին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին: ”Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` ”Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը”, – ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: […]

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից […]

Պաշտոնական Երևանի արձագանքը ադեկվատ չէր. Կիրո Մանոյան

‘’Ճիշտ է` այդ քայլը  հայ-ռուսական ռազմական  պայմանագրի դրույթների խախտում չէ, բայց  ռազմավարական դաշնակցի պահվածք էլ չէ: Այդ տրամադրվող զենքը ռազմական  հավասարակշռությունը չի խախտում,  բայց և այնպես մեծացնում է պատերազմի հավանականությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլի մասին: Մանոյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի