07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էպոսագետը մնաց անազատության մեջ

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը երեք ժամ անց դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող էպոստագետ,  նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանի միջնորդությունը: Հիշեցնենք, պաշտպանը միջնորդել էր փոխել Սեդրակյանի խափանման միջոցը: Միջնորդությանը նույնիսկ Հայրիկյանը չառարկեց:  Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 1-ին:

Բախշյանն ահազանգում է

Այսօր ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի թիվ 1 մանկապարտեզի խնդրով նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ համաձայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի  23.09.2011թ. 01/12-33138 Հ նամակի՝ ուղղված ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ա.Բախշյանին, մանկապարտեզը 2010 թվականին փակվել է վերանորոգվելու նպատակով, որովհետև շենքը վթարային է եղել: Քաղաքապետը նաև գրել է, որ խնդիրն ուսումնասիրվում […]

Գեներալ Երանոսյանը այգիներ չունի.Աշոտ Ահարոնյան

“Գեներալ Երանոսյանը Հայաստանի որևէ տարածքում, մասնավորապես Գայի գյուղում ծիրանի այգիներ չունի”,-Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնենք, այսօր առավոտյան Henaran.am-ի խմբագրություն զանգահարած գյուղացին ահազանգել է, որ Արմավիրի մարզի Գայի (Խաթունարխ) գյուղի ճանապարհը արդեն մի քանի օր փակ է ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լյովայի` Լևոն Երանոսյանին հրահանգով:  Մեր […]

Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ-ի նիստին

Հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (ք.Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

”Բարև Երևան”-ը Սունդուկյան 90 հասցեի կանաչապատ տարածքի խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին

Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր ”բարեկարգման” նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով: Նշված հասցեի բնակիչները Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալից ծանուցումներ են ստացել, […]

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթեւեկի հստակ ժամեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 եւ 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում […]

Հայտարարվեցին ԵՄ ավտոբուսի շրջայցի վիճակախաղի հաղթողները

 ԵՄ կենտրոնում հունիսի 24-ին տեղի ունեցավ ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը հանեցին հաջողակ հաղթողների անունները: Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Բոլորը միասին հարցաշար լրացրել էր 1002 մարդ, որից 442-ը` Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում, […]

Մահացել է ԱԳՆ աշխատակից Սերգեյ Սիմոնյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Սերգեյ Պետրոսի Սիմոնյանը: Սերգեյ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականին՝ Կաբարդինո-Բալկարական ԻԽՍՀ Պրոխլադնի քաղաքում, ՌԽՖՍՀ: 1951թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-63թթ. աշխատել է Հյուսիսային Օսյայի ԻԽՍՀ, ք. Օրջոնիկիձեում: 1963-64թթ. դասավանդել է Գվինեայի Հանրապետությունում: […]

Էդիկ Բարսեղյանն ինքն է ահազանգել կառավարություն` իր մարզպետարանում չարաշահումների մասին

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Henaran.am-ի հետ զրույցում խոսելով չորս, այդ թվում և իր ղեկավարած Արարատի մարզպետարանում հայտանաբերված չարաշահումների մասին, ասաց` չի անհանգստանում: ”Ինչ-որ պետք է ֆինանսների նախարարության ”կռուն” իր եզրահանգումը տվել է, սպասենք գործի ավարտին”,-ասաց նա: Հիշեցնենք, ըստ մամուլի` խոսք է գնում նաեւ Արարատի մարզում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի սխալ բաշխման մասին:  Ի դեպ, մարզպետի […]

Երկրաշարժ Սպիտակից 7 կմ հարավ-արևմուտք

Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա­կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի