08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու առաջարկի իմաստը` առանց կոնկրետիկա

”Մենք ծանոթ չենք առաջարկի մանրամասներին այն պարզ պատճառով, որ դրանք չեն հրապարակվել, իսկ  մեկնաբանել որևէ առաջարկ, որտեղ կոնկրետիկա դեռ չկա, ձեռնպահ կմնամ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿԿ խոսնակ Արման Մուսինյանը` պատասխանելով հարցին, թե արյդոք ՀԱԿԿ-ը կմիանա ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած համապետական կլոր սեղանին:

Հարցին, թե հրավեր լինելու դեպքում ինչպես կվարվեն, Մուսինյանը պատասխանեց. ”Մենք ամեն ինչի մասին ենք մտածում, դա չի խնդիրը: Եթե կոնկրետիկա կլինի առաջարկների տակ, այն ժամանակ այդ առաջարկը քննարկելն իմաստ կունենա”:

Հիշեցնենք, օրերս Հովհաննիսյանը ասուլիսին հայտարարեց, որ աշնանը համապետական կլոր սեղանի է հրավիրում բոլոր քաղաքական ուժերին: 

”Առանց արհեստական վերջնագրեր տալու, եթե մինչև հանրապետության տարեդարձը չլինի այդ նոր քայլը ու հասարակական արտահայտված պահանջ, ես կանեմ իմ առաջարկը: Առաջարկը բավական չէ, ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ, ՛՛Դաշնակցություն՛՛,  ՛՛Նախախորհրդարան՛՛, ոչ կառավարական ու ոչ ընդդիմադիր ՛՛Բարգավաճ՛՛, այո՛, այդքան ընտրագողությունից ու կեղծարարությունից հետո ավելացնում եմ ՛՛Հանրապետական՛՛ և ասում, որ դանակը պետական ոսկորին հասնում է”,-ասել էր նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ