08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ”. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունը կրթության եւ գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության […]

Սանկցիա “Հարսնաքարի” գործով ամբաստանյալի մոր նկատմամբ /վիդեո/

“Հարսնաքարի” գործով դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանը խիստ սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գագիկ Մարգարյանի մոր նկատմամբ: Վերջինս դահլիճում նստած վկայի հարցաքննության ժամանակ դիտողություն արեց տուժողների փաստաբանին: “Ինչ եք հարցեր տալիս, իմանա կասի”,-տեղից ակնարկեց տիկինը: Դատավորը նրան մեկ ամսով զրկեց դատական նիստերին մասնակցելուց: Տիկին Խաչատրյանը փորձում էր արդարանալ եւ […]

Կջրազրկվեն

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երեւան Ջուր” ՓԲԸ  

Քոչարյանն իր ադրբեջանցի ընկերների հետ էր

Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա Կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում՝ նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր ”Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով՛՛ գրքի /2003թ/՝ վերախմբագրված տարբերակով հրատարակմանը:  ՛՛Սև այգին՛՛ Հայաստան–Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է՝ կառուցված ԼՂ հարցի ուսումնասիրման 8–ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, […]

“Հարսնաքար”-ի պահակը սուրճ է խմել, դեպքի մասին հաջորդ օրն է իմացել /վիդեո/

 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հարսնաքարի գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ […]

Սաֆարովն անհետացել է

 ՛՛Սաֆարովն ազգային հերոս չէ բոլոր ադբրեջանցիներիի համար, շատերի համար հերոս է, բայց ոչ բոլորի: Բայց մարդկանց գիտեմ, ովքեր սարսափի մեջ էին նրանից, ինչ որ տեղի էր ունեցել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն, ով ադրբեջանցիների հետ բավական շփումներ է ունեցել իր ՛՛Սև այգի. Հայաստանն ու […]

“Եթե լիարժեք քննություն արվի, շատերը կհայտնվեն բանտում Խաչիկյանի կողքին”

Ու՞ր են գնում գիտության փողերը, հարցի պատասխանը այսօր` հուլիսի 2-ին լրագրողներին փորձեցին ներկայացնել կենսաբանական գիտությունների դոկտոր Սիներիկ Հայրապետյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը: Սիներիկ Հայրապետյանը կարծում է, որ գիտությունը որոշում է երկրի սոցիալ տնտեսական մակարդակը:Նրա դիտարկումները ցույց են տվել, որ  Հայաստանում այքան տգեղ քաղաքականություն է վարվել, որ վնասվել է գիտությունը, գիտության  հանդեպ տեղի ունեցած վերաբերմունքը ըստ […]

“Facebook”-ի համար սպանել է կնոջը` իր երեք երեխաների մորը

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի 41-ամյա բնակիչ Թոմ Բարեթն սպանել է կնոջը` իր 3 երեխաների մորը, որպեսզի հայտնի դառնա “Facebook” սոցցանցի նորությունների խրոնիկայում: Մարտի 14-ին ոստիկանները կանգնեցրել են մի մեքենա, որը մեծ արագությամբ սլանալիս է եղել մայրուղով: Մեքենան զննելուց հետո իրավապահ մարմինները արյան հետքեր են հայտնաբերել ետեւի նստատեղին: “Գիտեք` ես հենց նոր սպանել եմ կնոջս: Մենք երդվել […]

Բնապահպանության նախարարության խոսքը ՎՊ հաշվետվության մասով

Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն անդրադարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որտեղ խոսվում է նաև բնապահպանության նախարարությունում առկա թերացումների մասին: Փոխնախարարը նշեց, որ հիմնական մտահգությունը թափոնների տեղադրման և պահպանման հետ կապված է եղել: ՛՛Պատշաճ մակարդակով կենցաղային աղբից չի հավաքվում կենցաղային վճարը՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ որոշակիորեն պետք է հստակեցվեն իրավահարաբերություններն այն սուբյեկտների […]

Ջուր չի լինելու

    “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ2 բնակելի զանգվածի 21, 24 համարների, Բ 4 բնակելի զանգվածի՝ ամբողջությամբ,  Բաբաջանյան փող. 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 35, 39, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի