Համաեվրոպական խորհրդաժողովը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին. Հովիկ Աբրահամյան
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՛՛Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, […]





































