28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանի պատասխանը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է  ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին` ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:  ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը Ազգային ժողովի նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք […]

Մարդասպանը պահել է 28-ամյա զոհի եւ նրա 2-ամյա դստեր մարմինները բազմոցի տակ

Կինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերել է 28-ամյա դստեր եւ 2-ամյա թոռնուհու մարմինները, որոնք թաքցրած են եղել բազմոցի տակ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մարդասպանին առայժմ չի հաջողվել գտնել:

Նշանակումներ

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում: Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: Վլադիմիր Գասպարյանը […]

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս աշխատանքային հերթական հանդիպմանը երկրի նախագահը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկել է համակարգում եւ հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակը: Սերժ Սարգսյանը համակարգում առավել խստության եւ կարգպահության խնդիր է դրել:  Ոստիկանությունում կատարված վերջին կադրային փոփոխությունները հենց այդ քննարկման արդյունքն է: Նույն աղբյուրների փոխանցմամբ, օրերս կադրային փոփոխություններ են լինելու ոստիկանության կարեւոր վարչություններում եւ ստորաբաժանմունքներում: 

Հակասությունները ԲՀԿ-ում շարունակվո՞ւմ են

”Դուք տեսե՞լ եք այդ պայմանագիրը, որ հակասություն էլ լինի, տեսել եք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը… եթե փաստաթուղթ չկա, չեղած բանի շուրջ ինչպես կարող է հակասություն լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ-ում Մաքսային միության հետ կապված հակասությունները շարունակվում են: Մելքումյանի խոսքով` ԲՀԿ առաջնորդը մշտապես դրական […]

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։ Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող […]

Բաց նամակ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին՝ ՀՀ-ում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները դադարեցնելու և նրանց գործողությունների օրինականությունը հետաքննելու կոչով: Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված “Լիդիան Ինթերնեշընըլ” մասնավոր ընկերության հանքարդյունաբերական բիզնես շահերը սպասարկելու նպատակով կառավարական օղակների վրա ԱՄՆ և […]

“Կանաչ լույս” Ադրբեջանի համար

Քաղաքական մեկնաբան Տիգրան Առաքելյանը Facebook-յան իր էջում գրել է. ”ԵԱՀԿ առաքելությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ տեղի ունեցած դիտարկման ժամանակ արձանագրված միջադեպին և դրա հետևանքով, անվտանգության նկատառումներից ելնելով, դիտարկման ընդհատմանը: Երեկ տեղի ունեցած միջադեպին արձագանքելով, ԼՂՀ ԱԳՆ-ն և […]

Կարծում էր խելք են հավաքել /վիդեո/

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանը Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում խոսեց  ազատամարտիկների և քաղաքական կուսակցությունների՝ Մետրոպոլ հյուրանոցում  նախապես պայմանավորված հանդիպման անակնկալ մերժման մասին: “Որ ասեմ անսպասելի էր՝  չէ, բայց չեմ էլ ասի, որ սպասելի էր: Կարծում էի խելք հավաքել են հանգիստ կնայեն այս բանին, բայց պարզվեց մի քիչ ավելի լավատես ենք”,-ասաց Երվանդ Մանարյանը: Իսկ թե […]

Ֆեյսբուքը-ը դարձել է հոգեկան շեղվածների, ներդրված պոռնիկների հավաքատեղի

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է. ”ՖԲ-ը դարձել է հոգեկան շեղվածների, ներդրված պոռնիկների, քաղաքական վիրուսակիր տականքների, պարզունակ, ամեոբայի, հողաթափիկի կարգավիճակում գտնվող արարածների, հոգեկան կեղտից ու աղտեղությունից, ատելության ավելցուկից ինքնաթունավորված և այդ թույնը աջ ու ձախ սփռող անինքնասեր, ժառանգական վատ գեներ ունեցող, արդեն մուտացիայի ենթարկված սուբյեկտների ու անբարոյականի որդիների և դուստրերի հավաքատեղի…Ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի