04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ցուցարար Սուսաննան անիծեց, ”Մորքուրը” գոռաց. կանայք նախագահականում էին /լրացված/վիդեո/

Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր խաղաղ ցուցարաների երթը քիչ առաջ ընդհատվեց ոստիկանության կողմից: Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կանանցից պահանջեց երթը տեղափոխել դիմացի մայթ, մայրերը սա որակեցին վիրավորանք, ինչի արդյունքում մոտ 10 րոպե քաշքշոց եւ վեճ սկսվեց ոստիկանների եւ ցուցարար կանանց միջեւ:

“Ես ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, ես ձեր թշնամին չեմ, ես ուղղակի կարող եմ ձեզ ցույց տալ երթերի մասին օրենքի այն կետը, ըստ որի` իրավունք չունեք քայլել այս մայթով”,- ասում էր Օսիպյանը:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը չէր ցանկանում տեղի տալ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ոստիկանության հասցեին` ասելով. “Սրիկաներ, թող կորչի այն ոստիկանը, որը իր մոր արգանդը ուրանում է”: Ի վերջո, ազատամարտիկ , պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի հորդորով որոշվեց երթը տեղափոխեռլ դիմացի մայթ: Ցուցարարները արդեն նախագահական նստավայրի դիմացի մայթում են:

Նրանցից երեք կին մոտեցան նախագահի նստավայրին, որտեղ նրանց դիմավորել է նամակների բաժնի աշխատակից Աիդա Ասատրյանը: Վերջինս խնդրել է կանանց իրենց պահանջները ներկայացնել նամակով: Սակայն կանայք պահանջել են, որ իրենց ընդունի անձամբ ՀՀ նախագահը:

“Մենք չենք հանդուրժում, մեզ խաբելով տարան ընդունարան: Ընդունարանում հայտարարեցին, որ տիկին Աիդան պիտի գա մեզ ընդունի: Հետո իմացանք, որ Աիդան նամակների բաժնի աշխատող է: Մենք ասացինք, որ նամակների բաժնի հետ կապ չունենք: Ես պահանջում եմ, որ ինձ ընդունի միայն Սերժ Սարգսյանը, չէ որ նա ազատամարտիկ է եղել”,-բղավում էր ազատամարտիկ “Մորքուրը”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ