04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆիննախարարը ստում է. Հրանտ Բագրատյան

 “Ֆինանսների նախարարը բացարձակապես ստում է, թե 2014 թ-ի բյուջեում եկամուտների մասին տեքստ կա: Հիմնական վեճն այն է, որ Ազգային ժողովը հաստատում է, հիմնականում, ծախսերը: Կարող եք բացել բյուջեի մասին օրենքն ու դրան կից հավելվածները, 989 էջի մեջ կա 6 տող բյուջեի մասին: Իրենք ասում են` բյուջետային փաթեթ: Ազգային ժողովը փաթեթ չի ընդունում, ԱԺ-ն ընդունում է […]

Պայքար ծխելու դեմ. կհուղարկավորեն ծխախոտի տուփը

Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի 50 դպրոցների աշակերտների համար իրենց կրթօջախներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ հակածխախոտային […]

“Սա տնտեսական հանցագործություն է”

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով նախագահական նստավայրի դիմաց նստացույց եւ հացադուլ է անում, քանի որ հայրական ժառանգության համար դատավեճի մեջ է ներքաշվել իր հարազատների հետ: Այսօր նա կնոջ եւ իր փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին “Հենարան” մամուլի ակումբում մամուլի ասուլիսով ներկայացավ, որտեղ ասաց, որ իր դեմ դուրս են եկել պետական մարմինները: “Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ […]

Պուտինը սմերչ կբերի՞

  ‘’Նման կերպ կարելի է մեկնաբանել ցանկացած բարձրաստիճան պաշտոնիայի կամ այլ երկրի նախագահի այց Հայաստան’’,-այսօր ի պատասխան հարցի, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված այցը կարելի է կապել Մաքսային միության անդամակցության հետ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Վերջինս բնական է համարում, որ յուրաքանչյուր նման այց որոշակի նպատակներ է հետապնդում, քանի որ այցը լինում […]

Ամերիկացի համանախագահն անհամբեր սպասում է Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը twitter-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ կայանալիք հանդիպմանը` նշելով, որ ինքը անհամբերությամբ սպասում է այդ հանդիպմանը: Նա նաեւ նշել է, որ ինքը նույնպես գտնվում է Վիեննայում:

Քննվում է Շանթի միջնորդությունը

Այսօր ժամը 5-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկում է լինելու  ‘’Ցեղակրոն’’ կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պողոսյանի ներկայացրած միջնորդագրի հետ կապված: Այս մասին պաշտպանը հայտնեց Henaran.am-ին: Հարցին, թե ինչ միջնորդություն է դա լինելու, պաշտպանը պատասխանեց, որ չի կարող այս պահին այլևս ոչինչ ասել, քանի որ այլ դատական նիստի […]

Մանչուկներին չեն պատրաստվում բացատրել

՛՛Եթե ինչ-որ մարդիկ կամ մանչուկներ մտածում են, որ պետք է գնան ու իրենց տներում բացատրեն, այդպես չէ’’,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսների պահանջները: Սահակյանը հավաստիացրեց, որ բոլորն էլ տեղեկացված են եղել այդ համակարգի մասին, եթե տեղյակ չլինեին, ապա չէին հավաքվի` բողոքի ցույց անելու: ‘’Այլ բան է, որ […]

Ինչ ակնկալել

՛՛Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած, չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարելի է ակնկալել այսօր կայանալիք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Հովհաննիսյանը նշեց, որ վերլուծելով ադրբեջանական պաշտոնյաների՝ նորանշանակ ՊՆ-ի, կառավարության, պատգամավորների և հենց նախագահի վերջին հայտարարությունները՝ հույս […]

Մեր հորեղբոր տղերքը չեն

 ՛՛Պետք չէ հավատացնել ժողովրդին, որ Մաքսյաին միությունը մեր ամենակարևորագույն երազանքն  է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Հայաստանին որևէ մեկը ոչ Մաքսային միությունէ  հրավիրել, ոչ էլ Եվրոպա, սակայն Հայաստանն իր շահաբաժինը տեսել է ու որոշել է անդամակցել Մաքսային միությանը:  ՛՛Մենք շահ ենք տեսնում, ու ուզում ենք հասկանալ ինչպիսին է […]

ԼՂ հակամարտության հարցում Թուրքիան եւ ԱՄՆ-ը նույն տեսակետն ունեն. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միեւնույն տեսակետն ունեն, տեղեկացնում է Trend-ը: Նա նշել է նաեւ, որ իրենք հուսով են, որ ԼՂ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի, եւ Կովկասում կվերականգնվի կայունությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված