17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայում կնշեն հայոց գրերի օրը

Մոսկվայում այսօր առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը, կցուցադրվեն Մատենադարանի հնագույն ձեռագրերը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հյուրերին նաեւ կպատմեն  Մեսրոպ Մաշտոցի մասին:

Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ասել է, որ սա շատ կարեւոր տոն է հայերի համար: “Մենք  կպատմենք հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր: Ցույց կտանք մեր մշակույթի հարստությունը: Ռուսաստանում նման տոնի առկայությունը հաստատում է, որ լեզվական բազմազանությունը, լեզուների պահպանումը մեծ նշանակություն ունի այստեղ: Դա շատ կարեւոր է, չպետք է մոռանալ սեփական լեզուն, ավանդույթները, մշակույթը”,- ասել է նա:

Տոնական երեկոն կշարունակվի հայ եւ ռուս արտիստների մասնակցությամբ համերգով եւ Մեսրոպ Մաշտոցի մասին ֆիլմի ցուցադրությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ