Կիլկին՝ բազմահան, վաֆլին՝ փրփրահացիկ. ինչ կտա Մաքսային միությունը լեզվին /վիդեո/
Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանի կարծիքով, այսօր մեր պետական լեզվի նկատմամբ չկա այն հոգատարությունը:
“Այսօր մարդիկ իրավացիորեն դժգոհում են եթերի լեզվից, մամուլի լեզվից, շատ ժամանակ անտեսված են հայոց լեզվի կետադրական նշաննները: Մամուլի լեզվում գերակշռում են ուղղագրական սխալները: Եթե համեմատելու լինենք 90-ականների լեզվին, այսօր այն բավականին մաքրված է”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուի պարագայում՝ ռուսերենի առավելությանը, ապա, ըստ Միրզոյանի՝ առաջնային դերը պատկանելու է ռուսերենին:
“Բայց մեզ մոտ վերջին քսան տարվա ընթացքում ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը նվազել է, բայց ես գտնում եմ, որ պետք է բարելավել ռուսերենի իմացությունը, մեր երկիրը լեզվական քաղաքականության պետական ծրագիր պետք է ունենա, բայց ոչ մայրենի լեզվի հաշվին:
“Այսօր պետք է ամբողջ ՄՄ-ի անդամ երկրների լեզուն լինի ռուսերեն, այստեղ կարեւորվում է տերմինաբանական կոմիտեի խնդիրը, Ես պարզապես խնդրում եմ մեր իշխանություններին մտահոգ լինել, եւ տերմինաբանական կոմիտեին տրվի հատուկ կարգավիճակ, որի որոշումները մեզ համար վերջնական լինի”,-ասաց նա:
Միրզոյանը մտավախություն ունի, որ ռուսերենին կտրվի պետական լեզի կարգավիճակ:
“Այդ ինչպես է, որ Ռուսաստանում ապրող 2,5 մլն հայերի լեզվին չի տրվում կարգավիճակ”,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: