17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակածխոխոտային սոցիալական գովազդներ՝ Երեւանում

«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական hասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Թոքերիդ մեջ» խորագրով ծրագիրը։

Կազմակերպիչների կողմից պատրաստված ստենդները մեկ ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում, մարդաշատ վայրերում կտեղեկացնեն ծխախոտի վնասակարության մասին։

«Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ նախագահ, ծրագրերի համակարգող Արմեն Սուքիասյանը նշում է, որ իրենց կողմից անցկացված մոնիթորինգը ցույց է տվել, որ մարդիկ անտարբեր չեն անցնում հակածխախոտային ցուցանակների մոտով, որոնց միջոցով ներկայացված են ծխելու վնասները։ Տեղադրված 5 տաղավարներն ունեն 5 տարբեր ուղերձներ, որոնք վերաբերում են թե′ պասիվ, թե′ ակտիվ ծխողներին, թե′ կողային ծխի ազդեցությանը։ «Եթե նույնիսկ մարդիկ չեն կարող թողնել ծխելը, պետք է հասկանան, որ պասիվ ծխողների իրավունքներն էլ է պետք հարգել, ու չծխեն հասարակական վայրերում, երեխաների, հղի կանանց ներկայությամբ։ Եվ եթե անգամ մենք ծխողների թվի մեծ նվազում չունենանք, կունենանք վերաբերմունքի փոփոխություն, ծխելու վնասակար ազդեցության մասին տեղեկացվածության բարձրացում»,- նշում է Արմեն Սուքիասյանը։

ՀԿ նախագահն ընդգծում է, որ իրենց ծրագրով նպաստում են նաև սոցիալական գովազդի զարգացմանը։ «Հայաստանում սոցիալական գովազդը բավականին պասիվ դիրքերում է։ Այս պաստառների վրա բավականին մեծ թիմ է աշխատել՝ հոգեբաններ, դիզայներներ, ովքեր մշակել են համապատասխան կոնցեպտ։ Նպատակ կա թիմն իր մշակած աշխատանքով հետագայում ներկայացնել սոցիալական գովազդի փառատոներին»,- ասում է Արմեն Սուքիասյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ