Գնացքում 93 աշակերտուհու են բռնաբարել
Հնդկաստանում մի խումբ դպրոցականներ դարձել են սեռական ծաղրանքների զոհ, երբ գնացքով վերադառնում էին ճամբարից իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Տեղեկությունների համաձայն` սեռական բռնության է ենթարկվել 93 աշակերտուհի, տեղեկացնում է The Hindustan Times-ը:
Աշակերտուհիներ շաբաթ երեկոյան հասել են Պանտե կայարան, սակայն պարզվել է, որ նրանց տեղերը զբաղեցրել են անծանոթ տղամարդիկ: Վերջինները պնդել են, իբրեւ պատրաստվում են աշխատանքի ընդունվել երկաթգծի կայարանում:
Ուսուցիչները դիմել են ոստիկանության աշխատակիցներին, սակայն վերջինները հրաժարվել են լուծել խնդիրը` պնդելով, որ տղամարդիկ առանց դրա էլ երեխաներին կզիջեն իրենց տեղերը:
Դպրոցական աղջիկները ստիպված են եղել տղամարդկանց հետ գնացք նստել: Երբ գնացքը շարժվել է, տղամարդիկ սկսել են սեռական ծաղրանքի ենթարկել երեխաներին եւ ծեծել: Երբ ուսուցիչները փորձել են խանգարել նրանց, նրանց նույնպես ծեծի են ենթարկել: Հետաքրքրական է, որ գնացքի մնացած ուղեւորները չեն փորձել խանգարել տղամարդկանց:
Չորս ժամ անց, երբ գնացքը հասել է իրենց կայարանին, աշակերտուհիները լաց լինելով հասել են իրենց ծնողներին ու պատմել ամեն ինչ` ասելով, որ սարսափելի րոպեներ են անցկացրել ու էլ երբեք գնացք չեն նստի:
Ուսուցիչներն էլ անմիջապես դիմել են ոստիկանություն: