17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սեքսի կարիք ունե՞ս՝ դասախոսը իր ուսանողուհիններին

 Վարդենիսի բժշկական ուսումնարանի գինեկոլոգիա եւ մանկաբարձություն առարկայի դասախոս Սամվել Ղուռուշտանյանը դասերի ժամանակ իրեն անպարկեշտ է պահում, ուսանողների ներկայությամբ խոսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ այլն:

Այս մասին ահազանգ ստացանք մեր ընթերցողներից: 

“Մասնավորապես, երբ աղջիկներինց մեկը թույլտվություն է խնդրում դուրս գալու լսարանից, Ղուռուշտանյանը նետում է՝ սեքսի կարի՞ք ունես”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մեր զրուցակիցները: 

“Ինչ եք ասում, նման բան չի կարող լինել, նա 53 տարեկան մարդ է”,-այսպես արձագանքեց ուսումնարանի տնօրեն  Ֆիրդուսի Կարապետյանը Henaran.am-ի հարցմանը:

Տնօրենը խորհուրդ տվեց անձամբ գալ ուսումնարան, զրուցել ուսանողների հետ եւ պարզել իրավիճակը: “Ես չեմ պատկերացնում նման իրավիճակ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ