04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Ժառանգությունը” դատապարտում է

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ”Սույն թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ  անցկացված նիստի ավարտին  ընդունվել է հայտարարություն:  Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել և դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական […]

Գործարարները շարունակում են իրենցը /վիդեո/

Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից կրթության վերաբերյալ սեմինարի ժամանակ լրագրողները խնդրեցին անդրադառնալ այն հարցին, թե ինչու են օրինակ Հյուսիսային պողոտայում մի շարք առևտրի կենտրոններ շարունակում անգլերեն գրել իրենց անունները: Հովյանին ևս անհանգստացնում է այս խնդիրը: ”Ի՞նչ է ասում հայ մարդու սրտին soft land, եթե գրված է հայերենով այդ անգլերեն բառերը”,-ասաց նա` հավելելով, որ […]

Հունաստանում ամեն երրորդը աշխատանք չունի

Հունաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչն աշխատանք չունի, երկրում գործազրկության մակարդակը գնալով աճում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:   Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի կենտրոնի անցկացրած ամենամյա հետազոտության տվյալներով՝ գործազրկության մակարդակը 2013 թվականի վերջին կհասնի 29-30 տոկոսի, իսկ 2014 թվականին՝ 31,5 տոկոսի:  Գործազրկության հետ կապված իրավիճակի պատճառով երկրում հայտնվել են բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են ճգնաժամից տուժածներին: […]

Ազնավուրը` Վարդան Պետրոսյանի համար

Աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել օգնել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին` ստորագրելու համար միջնորդագիրը:  ”Սիրելի ընկերներ… Օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն-միջնորդագիրը, որպեսզի նա շտապ տեղափոխվի հիվանդանոց ու ստանա իր հետագա կյանքի համար անհրաժեշտ խնամք:Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ”: Հիշեցնենք, դատարանը բավարարել է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված […]

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Գոռ Ղլեչյանը Henaran.am–ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են “Քանկոր” սիրտանոթային բժշկության կենտրոն: Նշենք, որ Պետրոսյանը “Դատապարտյալների հիվանդանոցում” էր: “Վերջինս սրտի հետ կապված բողոքներ ուներ, եւ ըստ գործող կարգի, նրան տեղափոխել ենք նեղ բժշկական մասնագիտական հիվանդանոց: Կալանավորի հետազոտությունից հետո պարզ կլինի բուժման […]

Տղամարդը սիրելիին վերադարձնելու համար առեւանգել է նրա փոքր եղբորը

Մերձբայկալում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի առեւանգման մեջ: Նա նման բան է արել, որպեսզի վերադարձնի իր սիրելիին, ով այդ տղայի քույրն է: 14-ամյա դեռահասը երկու օր պատանդ է մնացել, փոխանցում է NEWSru.com-ը: Տղային ազատել են կիրակի երեկոյան: Նա ասել է, որ տղամարդը ուրբաթ երեկոյան իր հետ կապվել է հեռախոսով եւ խնդրել […]

Տարոն Մարգարյանը հանձնարարել է

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների […]

Կարգապահական վարույթ նախարարի որդու փաստաբանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 15.11.2013թ. որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: News.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը «…Իսկ թե որ մասով է նա […]

Իմ նման տղերքին պետք չէ գտնվել դաշտում. Բոստանջյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական զարգացումները հետապդնում են հնարավորինս ազգային անվտանգության պահպանում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Բոստանջյանի անվտանգության հարցերից ելնելով են կայացվում տարբեր քաղաքական որոշումներ: Անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին` նա ասաց. ”Բյուջեն կարող է լինել իրատեսական, այն չի կարող համարվել մեծ […]

Վաչե Գաբրիելյանը նախանձում է կնոջը

Ինչու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կամավոր կերպով չի մասնակցում Կենսաթոշակային կուտակային համակարգին: Նախարարը լրագրաողների հարցին պատասխանեց` 1974 թ-ից շուտ է ծնվել, և նախանձում է իր կնոջը, ով պարտադիր պետք է օգտվի այս համակարգից: ”Ես մասնակցելու խնդիր ունեմ, ես շատ եմ նախանձում կնոջս, ով ունի երաշխավորված կայուն ապագա: Կամավորին մասնակցելու տրամաբանությունը հետևյալն է, պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված