03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հաշիվը ախպերությունն է փակել

Պարզվում է` խաշ միայն կիրակի օրը առավոտյան և բարեկամների նեղ շրջանակով չեն ուտում….Շաբաթ օրը Գյումրիում խաշի փառատոն էր: Քաղաքի ռեստորաններից մեկը զարմանքով համաձայնել էր խաշ պատրաստել և մատուցել շուրջ 150 այցելուի…Փառատոնի ֆեյսբուքյան հրավերին միացել էին շուրջ 130 գյումրեցիներ:

Մասնակիցների ցանկը խաշի սեղանների նման բազմազան էր` մտավորականներ, ավագանու անդամներ, քանդակագործներ, գրողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Գյումրու առաջին պարային համույթի` Աղասի Շաբոյանի անվան պարարվեստի խմբի վարպետները` գյումրվա տարազներով ու ավանդական գլխարկներով: 

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի խոսքերով` ամեն տարի նույն օրը` նոյեմբերի 23-ին Գյումրին տոնելու է խաշի փառատոնը: Գյումրին շատ ավանդական ուտեստներ ունի. սահմանվելու է նաև ՛՛քյալլակերության օր՛՛ /սա խորոված տավարի գլուխն է` նահապետական գյումրեցու սեղանի զարդը/: 

՛՛Հաշիվը ախպերությունն է փակել,-ասել է Լ. Բարսեղյանը,-ախպերության ցանկը կգաղտնազերծվի 50 տարի հետո…՛՛:Ռեստորանի դահլիճում փոքրիկ քվեատուփի մեջ յուրաքանչյուր խաշ ուտող իր ձայն է տվել 2014 թվականին Գյումրիում կառուցվելիք դենդրոպարկի համար:

Քվեարկությունը եղել է ազատ, մեկ քաղաքացին կարող էր քվեարկել նույնիսկ 2 և ավելի անգամ, ինչպես ընդունված է ՀՀ ընտրությունների ժամանակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ