11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Վիժումից մինչեւ մկրտություն. Պարգեւ Սրբազան /վիդեո/

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը համաձայն չէ այն տեսակետին, որ գաղջ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Նրա խոսքով ցանկացած երկրում խնդիրներ լինում են, սակայն դրանք միշտ հարթվում են:

“Պետք չի չափից ավել ուռացնել, ավելի երանգ տան, ճանճը փիղ դարձնում: Դա անիմաստ է, ժողովրդի մեջ լարում ենք մտցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

“Ինչ վերաբերում է եկեղեցունը, ապա բանակի նման մի կառույց է, այսինքն հրահանգը որ իջնում է կատարվում է, փոխհարաբերությունները՝ եղբայրական են”,-ասաց Սրբազանը՝ ավելացնելով, որ Կաթողիկոսի, Արամ Ա-ի հետ նորմալ շփում ունեն՝ հավուր պատշաճի:

Այս տարվա Եպիսոկոպսաց ժողովն էլ անցավ կառուցողական մթնոլորտում: Ամեն մեկը իր առաջարկն էր բերում, բայց ի վերջո կազմվեց մի ծրագիր, ըստ որի եկեղեցին իր խոսքը պիտի ասի ազգին հուզող խնդիրների մասին:

“Օրինակ վիժել. ինչ է մտածում եկեղեցին այս մասին”,-ասաց Սրբազանը:

Զրույցի շարունակությունը եւ այլ հետաքրքիր մանրամասներ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ