13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Կամ, կամ՝ Տարոնը պիտի ընտրի՛՛

Սայաթ Նովա 10 հասցեում սպասվող կառուցապատմանը առաջին իսկ վարկյանից դեմ են հարակից 5 շենքերի բնակիչները: Սայաթ-Նովա 12 շենքի լիազոր ներկայացուցիչ Անաիդա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով շենքի բակում գտնվող կաթսայատան տեղում բազմահարկ և բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցելու մասին՝ ասաց. ” Ժողովներին միշտ հարցրել եմ, թե ինչ պետք է արվի կաթսայատան հետ, սակայն պատասխան չեմ […]

Թունավորումից մանկատան երկուս սան մահացել են, 22ը` հոսպիտալացվել

Թաթարստանի գյուղերից մեկում մանկատան երկու սան է մահացել, եւս 22-ին տեղափոխել են հիվանդանոց, փոխանցում է РИА Новости-ն: Քրեական գործ է հարուցվել անփութության մեղադրանքով: Երեխաները մահացել են փորլուծությունից, հոսպիտալացված երեխաների մոտ էլ նույն նշաններն են:

ԱԺ պատգամավորը՝ ուսուցիչներին

2010թ հոկտեմբերի 5-ը  պաշտոնապես հռչակվեց Ուսուցչի օրվան նվիրված տոն: Ուսուցչի տոնին ընդառաջ ցանկանում եմ ջերմ մաղթանքներս հղել մեր հանրապետության բոլոր ուսուցիչներին: Անշուշտ, մարդկային բնականոն երևույթ է սովորել և ճանաչել աշխարհը, իսկ ահա նոր գաղափարների, գիտելիքների, արժեքների փոխանցումը, այն մարդկանց խնդիրն է, ում ուզում եմ խոսքս ուղղել այսօր: Կրթությունը անհատի կենսական հնարավորությունների բանալին է, և այդ բանալին այսօր […]

Տղամարդ էր, թող անուն տար…/վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, գեներալներ Սեդրակ Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը ազատամարտիկների շահերը պաշտպանող նախագիծ են պատրաստում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Սարոյանը: ՛՛Հիմա հանձնաժողովների հետ աշխատում ենք, կասեմ, շատ լավ բան ա, իրոք , էս օրենքը շատ լավն ա՛՛,-ասաց նա: Սարոյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանի հայտարարությանը, թե արցախյան […]

Ինքնաթիռում երեխա է մահացել

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Երեխայի ծնողները նրան Կիրով էին տանում Մոսկվայում տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո: Օդանավակայան են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն երեխային ոչնչով չեն հասցրել օգնել:

Գողակա՞ն ես, թե՞ դատավոր …

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երեւանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը խոսեցին տրանսպորտի ուղևվարձի թանկացման դեմ դատարան ներկայացված իրենց հայցի և դրա մերժման մանրամասները: ՛՛Բարեւ Երեւան՛՛ խմբակցությունը օգոստոսի 7-ին հայց է ներկայացրել դատարան, որը երեկ մերժվել է: ՛՛ՀՀ արդարադատությունը սպանվել է և դեռ սպանվում է, և դա արվել է […]

Աշխարհում ամեն ութերորդ մարդը քաղցած է

Չնայած սովի դեմ ծավալվող պայքարին` աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդը տառապում է սովից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Ստացվում է` աշխարհում 842 միլիոն մարդ սոված է, եւ հետաքրքրականն այն է, որ նրանցից շատերը զարգացած երկրների բնակիչներ են: Օրինակ, 16 միլիոն մարդ, ովքեր սոված են մնում, ապրում են հարուստ երկրներում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: 

Քծնանքի շքահանդես. Հրապարակ

Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլ­խավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին թերթը խնդրել է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեար­կել: ԲՀԿ-ւսկան պատգամավորը պա­տասխանել է. ՛՛Ես ասում եմ’ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ՛՛: […]

Ծառուկյանն ասել է՝ կապ չունեմ. Հրապարակ

ԲՀԿ-ամերձ կայքերում Սամվել Կարա­պետյանի դեմ մի քանի հրա­պարակումներ են եղել, ինչից հետո ՛՛գործին՛՛ խառնվել է այս օրերին Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը, ով զանգահարել է Գագիկ Ծառուկյանին եւ ասել’ էս ի՞նչ եք անում, Սամվելը մեր ընկերն է: Ըստ թերթի՝ Ծառուկյանն ասել է’ ես կապ չունեմ, իմ ընկերն էլ է: Հիշեցնենք, հրապարակումներում խոսքը գնում է Կարա­պետյանների կողմից […]

Ով­քեր պաշտպանում էին Սամվել Ալեքսանյանի շահերը, ներսում աշխատանք կունենան. Ժամանակ

՛՛Փակ շուկայում՛՛ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես թերթին երեկ տեղեկացրել է շինարարական աշխատանքները համակար­գող Լեւոն Խաչատրյանը, շուկան կբացվի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Նրա հավաստմամբ’ աշխատողները եղել են տեղում, տեսել են, թե որտեղ են աշխատելու. ՛՛Բոլորն Էլ իրենց տեղը գիտեն, ներսում փայտից սեղաններ են դրված՛՛: Լ. Խաչատրյանը նշել է նաեւ, որ շու­կայի բացումը շուրջ 650-700 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի