10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ու գնացիր, ոնց որ եկել էիր, արագ լքեցիր ինձ…

Ջեյն Քունի Բեյքըրին,
մահացած 1962թ. հունվարի 22-ին

Ուրեմն գնացիր
թողնելով ինձ էստեղ
պատռված լուսամփոփով սենյակում
որտեղ կարմիր ռադիոն «Զիգֆրիդի հովվերգությունն» է երգում:
Շատ հապճեպ գնացիր
նույնքան հանկարծակի որքան որ եկել էիր
ու մինչ սրբում էի քո դեմքն ու շրթունքները
դու բացեցիր աչքերդ (ամենախոշոր աչքերը որ երբևէ տեսել եմ)
ու ասացիր. «էդպես էլ գիտեի
որ դու կլինես»,
ճանաչեցիր ինձ
բայց ոչ երկար
իսկ սպիտակ բարակ ոտքերով ծերունին
հարևան մահճակալից
ասավ. «չեմ ուզում մեռնել»,
հետո նորից եկավ արյունդ
որ ես պահեցի ափերիս մեջ,
էն ամենը ինչ մնացել էր
գիշերներից, նաև ցերեկներից,
իսկ ծերունին դեռ ողջ էր
բայց դու՝ արդեն ոչ
մենք՝ արդեն ոչ:
Ու գնացիր ոնց որ եկել էիր,
արագ լքեցիր ինձ.
շատ անգամներ էիր ինձ լքել
երբ կարծում էի թե վերջ, կործանված եմ
բայց վերջ չկար
որովհետև դու միշտ վերադառնում էիր:
Հիմա անջատել եմ ռադիոն,
ինչ-որ մեկը հարևան բնակարանում շրխկացնում է դուռը:
մեղադրական ակտը վերջնական է. չեմ գտնի քեզ փողոցում,
հեռախոսն էլ չի զանգի, ու ոչ մի վայրկյան
ես չեմ լինի խաղաղ:
Բավական չէ որ շատ մահեր կան
ու որ սա առաջինը չէ.
բավական չէ որ ես կարող եմ շատ օրեր ապրել,
գուցե նույնիսկ տարիներ:
Բավական չէ:
հեռախոսը ոնց որ մեռած կենդանի լինի որ չի
խոսում: Իսկ երբ խոսում է՝
միշտ սխալ ձայնով:
Միշտ սպասել եմ, ու դու միշտ ներս ես մտել
էս դռնով: Հիմա դու պիտի սպասես ինձ:

ՉԱՐԼԶ ԲՈՒՔՈՎՍԿԻ

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ