05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պահանջում են ընդունել` “Ընտանեկան բռնության մասին” օրենքը

Նոյեմբերի 25-ին  “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան իրականացրեց քայլերթ` ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը սկսվեց Ուսանողական այգուց և շարունակվեց երևանյան մի շարք կենտրոնական փողոցներով:

Երթի մասնակիցները կրում էին բռնության դեմ պայքարը խորհրդանշող կարմիր հագուստներ և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող, կանանց իրավունքերի մասին բարձրաձայնող պաստառներ:

Երթը ավարտվեց Ազգային ժողովի պարիսպների վրա “Ընդունե՛ք ընտանեկան բռնության մասին օրենքը”  բովանդակությամբ կոչերի փակցմամբ: Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առկախված է:

Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ