09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ինքնասպան եղած հնդիկի ծնողները հրաժարվել են Հայաստան գալ

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին Երեւանում ինքնասպանություն գործած ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները Հայաստան չեն գալու: Չնայած նրանք ստացել են մուտքի վիզա, բայց հրաժարվել են գալ: Այս պարագայում, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը պիտի զբաղվի դիակի տեղափոխման հարցերով:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, սիրած աղջկանից մերժում ստանալով` մոտ մեկ տարի առաջ Բաբուի մորաքրոջ տղան էլ է ինքնասպան  եղել:

Հիշեցնենք, Դենիշ Բաբուն մարմնական վնասվածքներ էր պատճառել 24-ամյա Աստղիկ Ա-ին, քանի որ վերջինս բացատրել էր, որ նա չի կարող ամուսնանալ Բաբուի հետ:

Աստղիկ Ա-ն արդեն մի քանի օր է, դուրս է գրվել հիվանդանոցից եւ հատուկ հսկողության տակ է: Նա արդեն հարցաքննվել է: Ի դեպ, Աստղիկի եւ Բաբուի ամուսնության դեմ էր հատկապես Աստղիկի մայրը:

 

Լուսանկարը shamshyan.com

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ