02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդը, ում փոքր ժամանակ գողացել էր հայրը, 34 տարվա բաժանումից հետո հանդիպել է մոր հետ

Մեքսիկայի քաղաքացի Դեւիդ Ամայա Բարիկը ծվել է Չիկագոյում, սակայն 3 տարեկանում հայրը նրան գողացել ու փախցրել է Մեքսիկա: 34 տարի անց տղամարդը փորձել է ոչ օրինական ճանապարհով մեկնել Ամերիկա եւ ճանապարհին պատահաբար հանդիպել մորը, տեղեկացնում է Reuters-ը:

Տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է, եւ այստեղ նա պատմել է, որ ինքը ծնվել է Չիկագոյում: Ոստիկանությունը որոշել է պարզել իրականությունը եւ սկսել է նրա մոր որոնումները: Երբ գտել են նրա մորը, պարզվել է, որ Բարիկը 1979 թվականից անհետ կորած է համարվում: Մոր եւ որդու հանդիպումը շատ հուզիչ է եղել: Որդին ասել է 60-ամյա մորը, որ իրեն մանուկ հասակից ասել էին` իբրեւ մայրը լքել է իրեն: Պարզվել է, Բարիկն այժմ երեք եղբայր եւ մեկ քույր ունի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ