23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…   Նախ, մի քանի արձանագրում. Նիկոլ Փաշինյանը՝   – ոչնչացրեց Հայաստանի սուբյեկտայնությունը, վերածելով այն անտերության մատնված աշխարհագրական պլացդարմ-տարածքի, ինչից անխնա օգտվում են տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները, – գլխատեց Արցախը՝ վարածելով այն արնածոր վերքի։ Ալիևը կարողացավ Հայաստանի ղեկավարին պարտադրել եվրոպական կառույցներում չօգտագործել նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, […]

Վերադարձնել գերիներին. Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ուղարկել է այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացելու վերաբերյալ: Ըստ Թաթոյանի՝ ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` […]

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկացնում են, որ Ռոբերտ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները: Յասուշի Կակիտսուկան […]

ԼՂ հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի խաղաղ ճանապարհով. Արարատ Միրզոյան

Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիի հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ձևաչափով սերտ համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերը առավել խորացնելու գործում: Այս առումով շեշտվել է տարբեր մակարդակներով ակտիվ փոխայցելությունների և շփումների դինամիկայի պահպանման կարևորությունը: […]

«Հայ-իրանական հարաբերությունները պետք է բարձրացվեն ռազմավարական նոր մակարդակի` դա դարձնելով մեր անվտանգային նոր ճարտարապետության հիմքերից մեկը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է․ «Իրանի պետության գլուխ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի (մասնավորապես` Սյունիքի տարածքի) նվաճում, որը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում` հստակ շեշտադրումներով:   Եվս մեկ անգամ փաստենք, որ Սյունիքը շարունակում է […]

ԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից. «Հրապարակ»

Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու: Միրզոյանը միակ նախարարն է, որի […]

Սևանա լճի ափին նոր շքեղ շինություն է կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 52. «Ժողովուրդ»

Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, […]

Այսպես թույնը կհեռանա, իսկ լույսը կշատանա

Երբեմն հարցնում եք, թե ինչ անել որպեսզի պահի ազդեցության տակ մեղք չգործել (այսինքն մոմենտի տակ սխալ չանել): Հատուկ «դեղատոմս» չկա: Այլ պետք է ձգտել սուրբ կյանք ապրել, որպեսզի հոգևոր ընթացքը ուժեղանա: Չարը մեզ պահի ազդեցության տակ հաղթում է, որովհետև թույլ ենք, չենք դիմանում: Միանգամից կամ բարկանում ենք, կամ բամբասում, կամ ինչ որ սխալ անում: Բայց […]

Ադրբեջանցիների պահանջները ցավալիորեն կյանքի են կոչվում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խոսել է այն մասին, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված զինծառայողներ սեպտեմբերից հետո այլևս չեն լինելու։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ այս թեմայի մասին երկու տարի է, ինչ խոսում էին։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանից Արցախ զորակոչ չի եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված