16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգել է Վիգեն Էուլջեքյանը․ «Ազատություն»

Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ տիկին Բեատրիսը, որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել. – «Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»։ «Ազատությունը» գրում է, որ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։ Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը նույնն է պնդում. […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ոճիր եւ թավիշ. 168. Ժամ

Քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, Հայաստանում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները։ Հայկական իրավական համակարգում, մի խոսքով, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։ Սա  մի կողմից՝ կարելի է համարել […]

Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզի, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին, «Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում մառախուղ է։   Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին […]

Իշխանությունը կապամոնտաժի աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները. Փաստ

Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: Թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, […]

Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը: Ու սա էն պարագայում, որ առաջինի դեպքում մեծ հաշվով դա զուտ բամբասանք, չարամտություն և հիվանդ երևակայության արդյունք էր:   Սերժ Սարգսյանին մեղադրում էիք կոռուպցիայի մեջ, […]

Բաքուն նպատակին հասավ, Լաչինում սարք տեղադրելով՝ հսկողություն է ստանում ՀՀ բեռնափոխադրումների հանդեպ

Պետք է հասկանալ, եթե Լաչինի միջանցքում հսկող սարք տեղակայվի, ովքե՞ր են վերահսկողություն ունենալու այդ սարքերի նկատմամբ, Ռուսաստա՞նը, թե Ադրբեջանը: Ադրբեջանն իր նպատակին հասավ, ակնհայտ է, որ նրանք ուզում են վերահսկողություն ստանալ Հայաստան-Արցախ և հակառակ իրականացվող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների նկատմամբ, որը խնդրահարույց է և լրացնում է Ադրբեջանի այն ագրեսիվ վարքագիծը, որը միշտ դրսևորվում է: Այս մասին 24 […]

Ադրբեջանը ուզում վերահսկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան

Ինձ համար դեռեւս հստակ չէ, թե ինչ է տեղի ունենալու, որովհետեւ Արցախի երկու գերատեսչությունների՝ Անվտանգության Խորհրդի եւ ԱԱԾ-ի տարածած հայտարությունների մեջ կան հակասություններ, պարզ չէ թե Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հայտարարությանը, թե Մոսկվան ու Բաքուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի