Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ իրականացվել. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքերի հետ առևտրաշրջանառությունը զարգացնելու և ավելի շատ փող աշխատելու համար, մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ իրականացվել։
Թուրքիան չի՛ դադարում պնդել, որ հայ֊թուրքական հարաբերությունները կախված են հայ֊ադրբեջանականից։ Թուրքիան միշտ ցույց է տալիս իր ատամները, միշտ պահանջատեր է, իսկ Հայաստանի գործող իշխանությունները` պահանջ կատարողներ։
Երեկ` դեկտեմբերի 9֊ին, Ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և զոհերի հիշատակի օրն էր։ Հենց 1948 թվականի դեկտեմբերի 9֊ին ՄԱԿ֊ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց ” Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան”։
Քաղաքական ուժերից միայն ” Պատիվ ունեմ”֊ն էր հայտարարությամբ հանդես եկել։ Գործող իշխանության անդամներից ոչ ոք չէր էլ հիշել Ցեղասպանության դատապարտման օրը, որն ի դեպ զարմանալի չէր։
Ներկայումս Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ԱրաԲաթ Միրզոյանը, ով որոշ ժամանակ առաջ բացահայտվել էր ԱԱԾ֊ի կողմից` որպես Թուրքիայի գործակալ (Օմեգա մականվամբ) միայն այսօր է որոշել, որ ԱԳՆ֊ի էջում` երեկվա ամսաթվով պետք է տեղադրել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման վերաբերյալ հայտարարություն, սակայն հայտարարության մեջ չկա մեղավորների մասին որևէ հիշատակում, չկա հստակ պահանջ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։
Դա ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցելով մոռացության են մատնել ցեղասպանության հարցը, հավանաբար Թուրքիային խոստացել են մեկընդմիշտ փակել այն։
Այս իշխանությունների հայատյաց քաղաքականության պատճառով մոռացության է մատնվում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որն իրագործել են իրենց եղբայրական երկրի ներկայացուցիչները»։