18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ “Եվրատեսիլը” մարզահամերգային համալիրում. Արամ MP3-ը վստահ է /վիդեո/

Այս տարի Եվրատեսիլի ֆավորիտ երգերից մեկը հենց Հայաստանն է ներկայացնելու: Այս պահին Արամ MP3-ի ”Եվրատեսիլ-2014” –ին ներկայացվելիք երգը համացանցում բավականին բարձր վարկանիշ ու մեծ լսարան ունի: 5 օրում երգը youtube-ում ավելի քան 750 հազար դիտում է ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արամ MP3-ին և “Եվրատեսիլ-2014” մրցույթի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը խոսեցին առաջիկա անելիքների մասին: […]

Քրեական գործ է հարուցվել զինվորի մահվան փաստով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան եւ 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գործ է հարուցվել ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, րը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:  Այս մասին […]

Ադրբեջանը փորձում է ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը “Ֆեյսբուքի” իր էջում գրել է. Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող տարբեր տրամաչափի գործիչներ, պարբերաբար, փորձում են ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:  Ադրբեջանի ակնկալիքները Միսնկի խմբից,հավանաբար,միակողմանի զիջումներն են, հետեւաբար Մինսկի խմբի ցանկացած այլ առաջարկություն Ադրբեջանի կողմից մատուցվում է խեղաթյուրված, չընկալված եւ պիտակավորված:  Նման գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները: ԵԱՀԿ Մինսկի խումբը […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկուհի ներկայացուցիչը հարձակվել է ռուս ներկայացուցիչի վրա /վիդեո/

ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ իսկական սկանդալ է տեղի ունեցել: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը կոչ է արել ԱՄՆ-ին դադարել վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի մասին: Այս հայտարարությունը բարկացրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Պաուերսին, ով հարձակվել է Չուրկինի վրա: Սամանտան հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է եւ վաղն էլ է Ուկրաինայի մասը լինելու, եւ հենց […]

Արգենտինահայ կոմպոզիտոր եւ խմբավար Ժան Ալմուխյանը պարգեւատրվել է “Մովսես Խորենացի” մեդալով

Մարտի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած […]

4 ուժերը դուրս են գալու փողոց

՛՛Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելն անիմաստ է  դառնում: Շատ լավ գործընթաց է, ու զարմանում եմ, որ շատ ընդդիմախոսներ կան. ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնության մասին: Պատգամավորը կարծում է, […]

Տարոն Մարգարյանը բանալիներ է հանձնել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների եւ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին եւ Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի եւ Երեւան քաղաքների պատվավոր […]

Եթե Իրանը էժան գազ տա, Հայաստանը կգնի

”Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, ինչի հնարավոր չէ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Իրանից գազ ստանանք: Նման տեսակետ հայտնեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Այվազյանը շեշտեց, որ Ռուսաստանի կառավարության հետ կնքած համաձայնագիրը, ըստ որի՝ Գազպրոմի առաջ Հայաստանը պարտավորվում է մինչև 2043 թ-ը այլ […]

Ուկրաինան հպարտանում է տեղի հայ համայնքով. դեսպան

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին, ասել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղրիմում, խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը: Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության մասին` դեսպանն ասել է, որ Ուկրաինայում ապրում են 17-20 ազգային փոքրամասնություներ, եւ Ուկրաինան, որպես իրավական պետություն, միշտ ուշադրության կենտրոնում է […]

“Դ!եմ եմ” -ը կաթվածահար արեց երթևեկությունը/վիդեո/

Այսօր  “Դ!եմ եմ ” քաղաքացիական նախաձեռնության անդամները իրազեկող ավտոերթ-ակցիա իրականացրին՝ Հանրապետության հրապարակում: Ակցիային մասնակցող բազմաթիվ մավտոեքենաները երթևեկում էին եռագույն դրոշներով: Բազմաթիվ մեքենաների առկայությունը հրապարակում խցանում առաջացրեց, ինչից խուսափելու համար ոստիկանության աշխատակիցները փորձում էին միջոցներ ձեռնարկել: Բարձրախոսով՝ մեքենաներից հայտարարվում էր, որ շարժումը հանրահավաք կանցկացնի մարտի 22-ին, ժամը 14:00-ին՝  Ազատության հրապարակում: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի