03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունը /վիդեո/

“Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: 

Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում:

Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարեւորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարեւոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթեւամտության ժանրից են:

“,-Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այդ հայտարարությունը ի դեպ, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը անսպասելի էր հանձնաժողովի անդամների համար. “Նախագահը նման հայտարարություն արեց որպեզի  չկաշկանդի հանձնաժողովի բազմակողմանի աշխատանքը: Վստահեցնում եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գործում է ազատ, որեւէ սոցիական պատվեր չկա”,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Շարունակելով ՍԴ նախագահին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ հանրապետության նախագահը կողմ է պետության կառավարման այս՝ այսինքն նախագահական կարգին:

ՍԴ նախագահի խոսքը տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ