17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ ոքի համար էլ սպասելի չէր”

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր “Հենարան” մամուլի ակումվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ ոքի համար էլ սպասելի չէր։

“Անակնկալ էր բոլոր քաղաքական ուժերի համար, չնայած առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամին, պետք է լինել ազնիվ եւ ասել, որ այս պահին չկային հրաժարականի նախադրյալներ: Համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ամենևին պարտադրված չէր և իր անձնական որոշումն էր”,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ ցանկացած անձի փոփոխման դեպքում, եթե երկրում չլինեն համակարգային փոփոխություններ, ապա կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ։ Ըստ նրա` Հայաստանում բազմաթիվ անգամներ են պաշտոնյաներ փոխվել, բայց դրանից իշխանության գործողություների պլանը չի փոխվել։

Նարեկ Գալստյանի կարծիքով` ի դեմս Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ-ն ունեցել է բարեփոխող վարչապետ։

“Իր վեց տարվա պաշտոնավարման ընթացքում թողել է բավական դրական երևույթներ, մտցրել է քաղաքական հանդուրժողականության նոր մշակույթ, եղել է ամենաքննադատվող վարչապետը, և իր անձի հանդեպ որոշ քաղաքական ուժեր ունեին հստակ տրամադրվածություն, և որևիցե մեկը չի կարող ասել, որ փորձել է իր իշխանական լծակներով լռեցնել”,- ասաց նա։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ