25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իջեք այստեղ եւ պարզաբանեք. ապառնալիք ֆինանսների նախարարին/լրացված/վիդեո/

“Դեմ եմ” շարժման անդամներն այս պահին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց են: Նրանք պահանջում են ֆիննախարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի պատասխանը, թե ինչու հետ չի վերադարձվում այն մարդկանց գումարները, որ կուտակային կենսաթոշակի համար գանձվել են: “Իջեք այստեղ եւ պարզաբանեք”,-պահանջում են բողոքի ակցիայի մասնակիցները: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը նախաձեռնության անդամները ժամանակ են տվել ֆիննախարարի պաշտոնակատարին:  13.40-ի […]

Շների ոհմակը հոշոտել է տղամարդուն

Պրիմորյեում շների ոհմակը հոշոտել է մի տղամարդու, հաղորդում է Газета.Ru-ն: Պատահարի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ոստիկանություն է դիմել մի տղամարդ ու ասել, որ տղամարդու դիակ է հայտնաբերել: Դեպի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդու մահը վրա է հասել շների ոհմակի հարձակման արդյունքում:

Չորս ուժերի հայտարարությունը

 2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝ 1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, 2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները, 3.օրենքի վիճարկվող հոդվածների […]

Թող քաղաքական գործիչները իրենց հեղափոխությունը անեն, ժողովուրդը մեռնում է /վիդեո/

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի խոսքով, ժողովուրդն արդեն հոգնել է հեղափոխություններ անելուց: “Ով վեր է կենում, ասում է ձմեռն է թեժ լինելու, ամառը, հեղափոխություն ենք սկսում, իսկ ժողովուրդը բառի բուն իմաստով մեռնում է”,-ասաց նա: Հիշեցնենք, որ մի խումբ արվեստագետներ եւ ազատամարտիկներ միացել են “Ներազգային ազատագրական շարժում քաղաքացիական նախաձեռնության” -ը եւ վաղը՝ ապրիլի 10-ին Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքն են […]

Խարկովում քարերով ջարդել են ոստիկանների ավտոբուսը /ֆոտո/

Նախօրեին Խարկովում ռուսամետ ակտիվիստները քարերով հարձակվել են ոստիկաններով լի ավտոբուսների վրա ու ջարդել դրանք, տեղեկացնում է LB.ua-ն: Իրավապահ մարմինները գնալիս են եղել փոխարինելու իրենց գործընկերներին, որոնք հասարակական կարգն էին պահպանում: Ականատեսները պատմել են, որ մարդկանց խումբը փակել է ավտոբուսի ճանապարհը, կոտրել ապակիները: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Պահանջում են զգոն լինել արտահայտություններում

Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ համդիպման ժամանակ իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանը հորդորեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանին արտահայտություններում ավելի զգույշ լինել: “Ես ուզում եմ անդրադառնալ Հրանտ Եղիազարյանի շաբաթ օրը արած հայտարարությանը, որ եթե քաղաքացիներ ուզում են օգտվել տրանսպորտային միջոցներից՝ թող վճարեն 200-250 դրամ, եթե չունեն թող ոտքով ման գան: Հասարակական տրանսպորտից օգտվում է, մեր […]

”էս ժողովրդի կաշին կերել, ոսկորներն է մնում … ”

Մի խումբ ազատամարտիկներ եւ արվեստագետներ որոշել են ստեղծել խումբ, որը կպայքարի սոցիալական անարդարությունների դեմ: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր մամուլի ասուլիսում: “Վաղը առաջին միտինգն ենք անում Հանրապետության հրապարակում եւ պահանջելու ենք “Գազպրոմ”-ից մեր փողերը: Մենք ապացուցել ենք, որ խաբում են ժողովրդին: Ապացուցել ենք, որ մարդիկ ամեն ամիս երեսուն տոկոս ավել փող են տվել”,-ասաց “Ներազգային ազատագրական […]

11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից եւ ողջ մնացել

Սանկտ-Պետերբուրգում 11-ամյա աղջիկը նետվել է 10-րդ հարկից, քանի որ իր ընտանիքի անդամների հասցեին մեղադրանքներ են հնչելիս եղել: Ինչպես պարզվել է, դպրոցական աղջկա ընտանիքը բնակարան է վարձել, իսկ բնակարանի տիրոջ որդին բանկին գումար է պարտք եղել, եւ պարտքատերերը վարձով ապրող ընտանիքին են ահաբեկելիս եղել: Աղջիկը փորձել է ինքնասպան լինել ապրիլի 6-ին, նա նետվել է պատուհանից, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի