03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արամոն և Լուիզա Ղամբարյանը կկիսեն նույն վերելակը

Արամոն և Լուիզա Ղամբարյանը պատրաստվում են կիսել նույն վերելակը: Բայց ոչ իրական կյանքում այլ ներկայացման մեջ: ”Սեւ դառը SHOKոլադ” այսպես է կոչվում ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա ապրիլի 15-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:
Սցենարի հեղինակը երգչուհի Էմմա Պետրոսյանն է, ով իր տարիների մտորումներն ու դիտարկումները ի մի է բերել ու ամփոփել կին-տղամարդ հակասություններով լի դրամայի մեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Էմմա Պերոսյանը նկատեց.”Ի սկզբանե մի կերպար կար աչքիս առաջ, դա Արամն էր, որպես ներկայացման դերասան միայն նրան էի տեսնում , հետո արդեն հասկացա, որ կնոջ դերում տեսնում եմ Լուիզային”:

Բեմադրության ստեղծագործական խումբը այսօր խոսեց ստեղծագործության հիմնական գաղափարային ուղերձների, նպատակների, բարձացվող խնդիրների ու ձևաչափի մասին:

Ներկայացման բեմադրող ռեժիսյոր Սուրեն Շահվերդյանը մշեց, որ ներկայացումը ավելի շատ 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է:

Լուիզա Ղամբարյանն էլ նկատեց, որ ինքը շատ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի հայտնվել Արամոյի հետ մի վերելակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ