25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոհամմադը 5 հազար դրամով հայ աղջիկներ է մատակարարել. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Մոհամմադ Զարեհիի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը արագացված ընթացակարգով քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիք Իրանում նա աշխատել է, որպես ֆիլմերի թարգմանիչ:Երևանյան տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաև զբաղվել […]

Լոքյանը կարող է դառնալ փոխվարչապե՞տ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցաթյունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը։ Ավելին, այս կուսակցությունում մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե. իհարկե, բանակցությունները ցանկալի […]

Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարա՞ր. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Որքան էլ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում կառավարությանը, այս օրերին առնվազն հետաքրքրությամբ է հետևում կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին լուրերին: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ հեռացողների ցուցակը կգլխավորի Հասմիկ Պողոսյանը:  Ասում են՝ արդեն քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում-արթնանում նաև Շուշան Պետրոսյանը. նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել։ Իհարկե, նման հավակնության համար […]

Ծառուկյանի զրահապատ մեքենաները. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Երեկ “Հայկական ժամանակը” գրել էր, որ Գյումրու քաղաքապետ , ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն անձնական օգտագործման համար 600 հազար դոլար արժողությամբ զրահապարտ ավտոմեքենա է ձեռք բերել: Գյումրու քաղաքապետերից Վարդան Ղուկասյանը նույնպես շրջում է զրահապատ մեքենայով, այս դեպքում BMW մակնիշի 7-րդ սերիայի ներկայացուցչական սեդանով: Հայաստանում էլի կան գործարար աշխարհում հայտնի անձիք , որոնք […]

Տիգրան Սարգսյանը հեռացել է “դաչաներից”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների “Հրազդան”համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի՝ ամառանոցում լինել-չլինելը վեր էր ածվել “պետական գաղտնիքի”։  Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե լքե՞լ […]

Մոսկվայից Երեւան են ժամանել քրեական հեղինակություններ. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն»” թերթը գրում է. Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թեւոսիկը, որն այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, ապրիլի 10-ին տոնելու է ծննդյան տարեդարձը։ “ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայից Երեւան են ժամանել քրեական աշխարհում հայտնի մարդիկ, ովքեր ցանկանում են մեծ շուքով նշել իրենց ընկերոջ ծնունդը։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանում սպանվել էր Թեւոսիկի եղբայրը՝ Արամի նրբանցքի 5 Ա […]

ԲՀԿ-ը համաձայն է կառավարության մաս կազմել, եթե. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Այսօր Գյումրիում պետք է կայանար “հրաշալի քառյակի”՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և “Ժառանգության” համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։  “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ […]

Նունե Եսայանը աղջի՞կ է ունենալու

  ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը սպասում է իր երկրորդ բալիկին: Այս մասին ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության “Մեր մեջ ասած” հաղորդման ժամանակ  հայտարարեց նրա ամուսնու՝ Ավո Խալաթյանի մայրը: Այսօր արդեն լրատվամիջոցները անդրադարձան երգչուհու հղիությանը. եթե Նունե Եսայանը չցանկացավ խոսել, ապա Ավո Խալաթյանը հաստատեց լուրը՝ չնշելով, թե ինչ բալիկի են սպասում: Նունե Եսայանին մոտ կանգնած աղբյուրները […]

Փողը, թուրքական կլկլոցն ու մշակույթը /վիդեո/

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր  Էդուարդ Սեդրակյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է այն հարցին, թե արդյոք հայ հասարակությունը արվեստասեր է: Սեդրակյանի կարծիքով` հասարակությունը հենց այնպես չի դառնում արվեստասեր, նրան դա սովորեցնում են դեռ վաղ հասակից: ”Դպրոցում լուրջ հիմքերի վրա դրված չեն արվեստի առարկաները, նկարչություն դասավանդում են չգիտեմ ովքեր, երաժշտություն էլ ով լավ երգում է, նրան է տնօրենը դասեր տալիս”,-նշեց […]

Չկա ոչ իշխանական քառյակ , կա խորհրդարանական վեցյակ. Ռուբեն Մեհրաբյան/վիդեո/

“Չկա ոչ իշխանական քառյակ, կա խորհրդարանական վեցյակ, որը ոչ արժեքային համակարգով իրենց փիլիսոփայությամբ , ոչ մտածելակերպով ոչ մի բանով չի տարբերևվում մեկը մյուսից”,-ասպես է կարծում “Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա դիտարկմամբ այս պահին պայքարը գնում է չամչով կարկանդակի մեջ սեփական մասնաբաժինը ունենալու կամ ունեցածը մի քիչ ավելացնելու համար: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի