“Պարոն նախարարը շատ լավ մարդ ա, բայց իրա հրամանները չեն կատարում”
Այսօր կայացած կառավարության նիստից հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին մոտեցան մի քանի բողոքող քաղաքացիներ:Երկու տարեց տղամարդիկ գրեթե վազում էին նախարարին մոտենալու համար: Նրանցից մեկը դիմելով մյուսին ասաց.”Մի վախեցի, հասի ու բռնի թևից”: Մյուս տղամարդը գոտեպնդելով ընկերոջ ասածից հենց այդպես էլ արեց:
“Լսում եմ հայրիկ ջան”,-ասաց նախարարը, սակայն չբավարարեց դիմողի խնդրանքը, որը վերաբերվում էր ավանդներին:
Պատասխանելով հարցին տարեց մարդը ասաց, որ ինքը ծնվել է 1939 թվականին: Նախարարը նրան տեղեկացրեց, որ առաջին փուլով վերադարձվում են մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ի ծնվածների ավանդները:
Նախարարին դիմեց նաև մի կին, որը ասաց, որ իր թոռնիկը հաշմանդամ է, սակայն ոչ մի կերպ չի ստացվում երեխային անվճար հետազոտության տանել: Նախարարը պատասխանեց, որ ինքը զբաղվել է այդ խնդրով ու այդ հարցը լուծված է.”Հետազոտություն չկա, իրանք չեն աշխատում: Պարոն նախարարը շատ լավ մարդա, բայց իրա հրամանները չեն կատարում”,-լրագրողներին դիմելով ասաց կինը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: