18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառահատումը Հայաստանում նվազել է

Մարտի 21-ը անտառի միջազգային օրն է:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց անտառներին սպառնացող հիմնախնդիրների մասին: Մասնավորապես նա անդրադարձավ վերջին երկու տարվա աշխատանքներին: Նա նշեց, որ  անցած տարի գրանցվել է 928 ծառահատման դեպք:   2012-ին արձանագրվել է  ծառահատման 1320 դեպք:  Ամենաշատ անտառային հրդեհներ եղել են 2010-ին: Հրդեհները նույնպես անապատացման վտանգ […]

Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան կստեղծվի

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Նա հավելել է, որ եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կային, ապա այսօր բավականին ուշ է, եւ իրենք միայն գրառված անունները կարող են […]

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից ու Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնում

Ուկրաինայի ԱԳՆ-ն շատ շուտով մեխանիզմ կմշակի, ահամձայն որի` այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները Ուկրաինա կարող են մուտք գործել միայն միջազգային անձնագրերով: Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, տեղեկացնում է Interfax.ru-ն:

Հարվածել է Սուրիկ Խաչատրյանը, իր վրա է վերցրել Զարզանդը /վիդեո/

Բուդաղյանների փաստաբան  Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից վերջերս արված մի շարք հայտարարությունների պարզաբանմանը: Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 1-ին Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը վիրավորվել էր: Կալանավորվել էին Խաչատրյանի տղան ու թիկնապահ, սակայն գործը կարճվել է, քանի […]

Ուկրաինան ՀՀ-ում իր դեսպանին հետ կկանչի ՞

Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ, որպեսզի Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։ “Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանից և Հայաստանից դեսպաններին”,-ասել է […]

Ձերբակալվել են Նոր Նորքի զինկոմն ու նրա աշխատակիցը

Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի եւ քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց […]

Վերջին հրաժեշտը Արա Շիրազին

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, ականավոր քանդակագործ Արա Շիրազը /Արամազդ Հովհաննեսի Կարապետյան/ ծնվել է 1941 թ. հունիսի 8-ին, Երեւանում` տաղանդավոր պոետներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: 1966 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր, 1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ: Արա […]

Եղեք երջանիկ… այսօր Երջանկության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկու տարի առաջ` 2012 թվականին,  որոշում է կայացրել մարտի 20-ը Երջանկության միջազգային օր հռչակելու մասին: Առաջարկությունն արել է Բութանի թագավորության ներկայացուցիչը, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների կողմից:

Գյումրին բոլորի աջակացությունն ունի. ցուցահանդես խորհրդարանում

 Եկող շաբաթ Ազգային ժողովում կկազմակերպվի ժամանակակից հայ կերպարվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Ստացված հասույթը ուղղվելու է Գյումրիի Մերրկուրովի անվան նկարչական դպրոցի վերկառուցմանը: Այս մասին  ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասացին  ”Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանն ու գեղանկարիչ Սամվել Սեւադան: “Որոշեցինք Ազգային ժողովի ցուցասրահում կազմակերպել, որպեսզի օրենսդիրների ուշադրությունը ևս հրավիրենք այս խնդրին։ Շիրակից ընտրված պատգամավորները պետք է ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի