08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Շարունակեք աղոթել վիրահատությանս բարեհաջող ելքի համար. Գայանե Փայտյան

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

“Ես էլ բոլորի պես միշտ մտածել եմ, թե ինձ հետ երբեք վատ բան չի պատահելու, ես ինչ-որ ծանր հիվանդությամբ չեմ հիվանդանալու, չեմ զգալու բժշկի ,,դատավճռի,, ցավն ու ծանրությունը, չեմ մեռնելու… Չեմ էլ մտածել, որ սեփական ,,բժշկական դատավճիռս,, այդքան սառն ու հանգիստ կընդունեմ, ուղղակի կյանքս աներևակայելի արագությամբ, վայրկյանների ընթացքում կվերլուծեմ ու նույն արագությամբ կառանձնացնեմ առաջնահերթ պլաններս ու անելիքներս, որ փորձեմ հասցնել ավարտին…

Փառք ԱՍՏԾՈՒՆ, բժիշկները երբեմն սխալվում են ու դրանով կյանքը հազար կամ միլիոն անգամ ավելի շատ սիրելու առիթ են տալիս, կամ բացառիկ հնարավորություն` ինքդ քեզ վերածնված ու նոր մարդ զգալու…. Այսօր ես ՎԵՐԱԾՆՎԵՑԻ: Իմ ընկերներ ու հարազատներ, շնորհակալ եմ ձեր աղոթքների ու բարեմաղթանքների համար, ձեր ուշադրությունն այս օրերին ինձ գերբնական ուժ է տվել: Շարունակեք աղոթել վիրահատությանս բարեհաջող ելքի ու շուտ ապաքինման համար, ինձ դա հիմա շատ պետք է…”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ