12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանում գրանցված գործազուրկների 70 տոկոսից ավելի կանայք են”

“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա” ՀԿ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց նաեւ, որ 2014թ-ը հայտարարել են Պատասխանատվության տարի: Նա նշեց նաեւ, որ որպես կին` իրենց մեծագույն երկրին, երեխաներին ծառայելն է: “Հայաստանում այսօր կանայք բազմազան խնդրներ ունեն, որոնցից հիմնականը զբաղվածության հարցն է: […]

Քառյակն անցնում է շուրջօրյա հանրահավաքների

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հերթական փակ նիստն են անցկացրել: Ապա լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ  որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն: Բացի այդ նրանք հանրապետության մարզերերում իրազեկման հանրահավաքներ են անելու, որոնք ուղղված կլինեն հանրության լայն […]

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ […]

Քեսաբում գլխատումներ չեն եղել

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քեսաբահայ եղբայրներ` Սերժ և Արամ Քալուգյանները խոսեցի Քեսաբից իրենց տեղահանման մասին: ”Մարտի քսանմենկին` Քեսաբի բնակչությունը արթնացավ կրակոցների ձայնից, այնպես ուժեղ զենք էր  օգտագործվում, որ բոլորս ահաբեկված էինք: Մեզ ասեցին, որ գնաք Քեսաբից քիչ վերևում գտնվող գյուղ, մինչև իրավիճակը կարգավորվի: Տեսանք որ չի կարգավորվում, ով մեքենա ուներ` մեքենայով , ով […]

364 օր խաբելու օր է, մի օր էլ թող ծիծաղի օր լինի. Ն. Ծատուրյան

Ապրիլի 1-ին` հումորի օրվա կապակցությամբ “Հենարան” մամուլի ակումբի հյուրն էր թատերական գործիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Բանախոսը, նշելով, որ այսօր սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, նախ բոլորին` ամբողջ հայ ազգին շնորհավորեց այդ կապակցությամբ: Ապրիլի 1-ը` հումորի, թե խաբելու օր: Անդրադառնալով այս հարցին` Ն. Ծատուրյանը նշեց, որ մեզ մոտ 364 օր խաբելու օր է, մի […]

Բացարկ Խաչիկյանի դատավորին. որոշումը 20 րոպեից /վիդեո/

 Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դաատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակեց Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատաքննությունը: Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի […]

Ուշադրության կենտրոնում՝ ծառայությունների որակի բարելավումը

Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։ Մեծաթիվ մասնագետներ պետական հատուկ ծրագրերով վերապատրաստվել և ընտանեկան բժշկի որակավորում են ստացել, բայց շարունակում են աշխատել որպես տեղամասային բժիշկներ։ Փաստորեն, կադրային այդ մեծ ներուժը նպատակին չի ծառայում»,-խնդիրը բարձրացնելով գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ` Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց։ […]

Տեղի կունենա բարեգործական համերգ՝ Քեսաբի հայությանն օգնելու համար

Ապրիլի 2-ին՝ ժամը 13.00-ին, Կամերային երաժշտության տանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում տեղադրված կլինեն նաև հանգանակության համար նախատեսված արկղեր: Հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի Քեսաբի հայերին օգնելու համար:

Վատիկանը Հայոց ցեղասպանության մասին գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Փաստաթղթերը վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Այս մասին հաղորդում է ռուսական NovostiNK.ru կայքը: Փաստաթղթերի մեջ առկա են նաև 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլյան թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնում է Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն, […]

Ռուսաստանը առաջնորդվում է միայն իր շահերով. Թևան Պողոսյան/վիդեո/

“Լինելով Ռուսաստանի հետ ռազմաական դաշնակից Հայաստանը ունի իր խնդիրները, որոնք այնուամենայնիվ միայն պաշտպանական խնդիրների շրջանակներում են: Ռուսաստանը բնականաբար առաջնորդվում է միայն իր շահերով, նույնիսկ այնտեղ, թե ինչ է կատարվում Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ Ռուսաստանի մոտեցումը Քեսաբի հայաթափման և քեսաբահայերի պաշտպանության հարցում թեմայի շուրջ արձագանքեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի