17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակտիվիստին առանց ծանուցագրի փորձել են բաժին տանել. ահազանգ

Ֆեյսբուքի օգտատեր Արշակ Զաքարյանը իր էջում գրել է.

“ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…հենց նոր տեղեկացա, որ Վահան Մարտիրոսյանի Vahan MArtirosyan այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել տանել ոստիկանություն (քաղմաս) Ինչպես վահան Մարտիրոսյանը հայտնեց թաղայինը զարմացել է որ «շեֆի» ըստ ամենայինի ոստիկանապետի ասածը բավարար հիմունք չէ Վահանի համար որպեսզի նա գնա քաղմաս, և ավելի շատ է զարմացել որ ծանուցագիր են պահանջել իրենից ու հեռանալով սպառնացել որ ինքը կգնա նարյադը կգա “կտանի” Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին Վահան մարտիրոսյանը և մի խումբ քաղաքացիներ որոշել են հավաքվել կառավարության շենքի մոտ պահանջելու ժողովրդին վերադարձնել անորակ գազի դեմ անօրինաբար գանձված գումարները և վերանայել գազի աննորմալ սակագինը”,-տեղեկացրել է Զաքարյանը:

Վահան Մարտիրոսյանն էլ դեպքը այսպե. է նկարագրել իր գրառման մեջ.

“Հենց նոր թաղայինն էր եկել.
-Վահան ջան գնում ենք բաժին
-Ինչի՞
-Պետն ա ասել բերեք
-Ծանուցագիր կա՞
-Չէ, բայց իրանց ի՞նչ կա, կասեն հավՔեՔ ` բերեք
-Չկպավ, ծանուցագիր կբերեք` կգամ
-Դե լավ, ես հիմա գնամ, բայց նայի, ես լավով էի եկել, ես գնամ` ուրիշ նարյադ են ուղղարկելու”:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին Վահան Մարտիրոսյանը նախաձեռնել է բողոքի ցույց, որը ինչպես նշվում է հայտարարության մեջ միտված է “ԵՏ ԲԵՐԵԼՈՒ ”ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ” ավազակախմբի կողմից, ձմեռվա ամիսներին մեզանից ԹԱԼԱՆՎԱԾ գումարները”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ