27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Աղոթքի պահին ոստիկանապետը քմծիծաղ տվեց իմ թիկունքից. Րաֆֆի Հովհաննիսյան

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի զղջում նախորդ տարվա ապրիլի 9-ի երեկոյան ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած աղոթքի համար: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հովհաննիսյանը նկատեց, որ 1 տարի առաջ` ապրիլի 9-ին, իր երդմնակալության օրը ինքը հասարակության հետ միասին ուղղվեց դեպի Բաղրամյան փողոց, ապա պիտի գնար Ծիծեռնակաբերդ:

”Սադրիչներ կային, ավելի անվտանգ էր դառնում այնտեղ, երբ որոշեցինք քայլել դեպի Ծիծեռնակաբերդ, պարոն ոստիկանապետը ”Սերժիկ, հեռացիր” կոչումների ներքո մեր հետևից հասավ ու ոստիկանությունը մեր հետևից հասավ Ծիծեռնակաբերդ ու դրանից հետո էլ եղավ աղոթքը”:

Ի դեպ, նա հայտարարեց, որ աղոթքի ժամանակ նկատել է, որ ոստիկանապետը քմծիծաղ էր տալիս, և դրանից հետո այլևս ասելիք չունի: 

”Ես չեմ զղջում, որ այդ օրը արյուն չտվեցի, կար համատեղ հոգեհանգիստ ու այդ քմծիծաղը, որը կար իմ թիկունքում, ես չեմ մոռանա”:

Դիտարկմանը, թե ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի Ազատության հրապարակում իր կողքին մի քանի հազարի փոխարեն մի քանի տասնյակ մարդ է կանգնած, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. ”Սա հանրահավաք չէ, սա հայտարարություն էր, իսկ անցած տարի այս օրը մեր պայքարի պիկային պահն էր: Այն ժամանակ անկախ նրանից, թե հրապարակում քանի հոգի էր, կարևորը ժողովրդի ընտրությունն էր”:

Նրա խոսքով՝ երեսուն կամ հիսուն հազար մարդ հավաքելու խնդիր չէ, այդ բոլոր մարդիկ ունեն իրենց իրավունքները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ