02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայրը գողացել է որդուն եւ տարել այլ երկիր

Մուրմանսկում հայրը գողացել է իր 3-ամյա որդուն եւ տարել երկրից : Ինչպես պարզվել է, երեխայի ծնողներն ամուսնալուծված են եղել, հայրը շաբաթական երկու անգամ այցելելիս է եղել որդուն: Այդ օրը նա երեխային տարել է սրճարան, ապա գողացել ու տարել անհայտ ուղղությամբ, գրում է РИА Новости-ն:

Տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, երեխայի բարեկամներն ասել են, որ տղամարդը նրան կարող է Բելառուս տարած լինել: Եւ ահա Բելառուսի ոստիկանությունը հայտնաբերել է տղամարդուն եւ երեխային, փոքրիկը ժամանակավոր հանձնվել է մանկատում, իսկ հայրը` ձերբակալվել: Այժմ երեխայի մայրը թղթերն է դասավորում` երեխայի հետեւից Բելառուս մեկնելու համար:

Երեխայի հետ աշխատող հոգեբաններն ասել են, որ երեխան սթրեսի մեջ է, նրան մասնագետի օգնություն է հարկավոր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ